Լրահոս

14.06.2011 14:41


Քադաֆին պատրաստ է ՆԱՏՕ–ի և ապստամբների հետ բանակցել

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, «Շախմատային միջազգային հիմնադրամի» ղեկավար Կիրսան Իլյուժինովը հայտարարել է, որ Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին պատրաստ է հանուն երկրի ապագայի բանակցել ՆԱՏՕ–ի և ապստամբների հետ։

Իլյուժինովի խոսքերով՝ այս մասին Քադաֆին իրեն ասել է վերջերս Տրիպոլիում իրենց հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իլյուժինովը հանդիպել էր Քադաֆիի հետ, նրա հետ շախմատ խաղացել և պայմանավորվել Տրիպոլիում շախմատային մրցաշար անցկացնելու մասին։

Այս խորագրի վերջին նյութերը