Կարծիք

22.06.2021 14:20


Հունիսի 20-ի ընտրություններ կոչված ֆարսով, մենք ներկայացանք ոչ թե ազգ կամ ժողովուրդ, այլ ցեղախումբ

Հունիսի 20-ի ընտրություններ կոչված ֆարսով, մենք ներկայացանք ոչ թե ազգ կամ ժողովուրդ,  այլ ցեղախումբ
ՑԵՂԱԽՈՒՄԲ և ՇԱՄԱՆ
Հունիսի 20-ի ընտրություններ կոչված ֆարսով, մենք ներկայացանք ոչ թե ազգ կամ ժողովուրդ, այլ ցեղախումբ։Մենք ընտրեցինք ոչ թե պետություն, այլ տարածք, ոչ թե երկրի ղեկավար, այլ ցեղախմբի առաջնորդ-շաման։ Մեր ընտրությամբ ցույց տվեցինք, որ զուրկ ենք տարրական արժանապատվության զգացումից, որ մեզ համար Արցախ,Սյունիք՝ Հայրենք հասկացողություններ գոյություն չունեն, որ մեր հազարավոր զոհերն ու հարյուրավոր գերիներն, իսկապես զոհվել և գերևարվել են հանուն ոչնչի։Մենք ընտրեցինք դավաճանությունը, հայհոյանքը, ստորությունը, բանսարկությունը,գռեհկությունը, տգիտությունը, անօրինականությունն ու կոռուպցիան։
Մենք պատրաստ ենք հանուն գումարի վաճառել մեր արյունը, հայրենիքը։
Վերանայել է պետք մեր ողջ պատմությունը։ Համոզված եմ, որ միշտ այսպես է եղել։ Մենք հրաժարվել ենք ինքնապաշտպանությունից,քողարկվելով խաղաղության կեղծ գաղափարի ներքո, ընտրելով ցեղասպանությունն ու հայրենիքի կորուստը։
Այլևս որևէ քաղաքագետ-վերլուծաբան կեղծ դեմքով իրավունք չունի ճամարտակելու Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Թուրքիայի կամ Ադրբեջանի դավադրությունների մասին։ Այս ընտրությունները ողջ աշխարհին ցույց տվեցին մեր ողորմելիությունն ու անհայրենիք լինելը։ Եվ մեր թշնամիներն առնվազն տխմար-գթասիրտներ պետք է լինեն, որ չօգտվեն իրենց համար այս բարենպաստ իրավիճակից։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը