Կարծիք

22.06.2021 13:16


Մի քանի հռետորական հարց էտ 53,92 տոկոսին. լավ, դուք էս ի՞նչ տեսակ հայ եք, էս ի՞նչ տեսակ մարդ եք, ընդհանրապես դուք էս ի՞նչ տեսակ եք

Մի քանի հռետորական հարց էտ 53,92 տոկոսին. լավ, դուք էս ի՞նչ տեսակ հայ եք, էս ի՞նչ տեսակ մարդ եք, ընդհանրապես դուք էս ի՞նչ տեսակ եք
Հունիսի 21-ը կյանքիս ամենաշոկային օրերից մեկն էր, ավելի ծանր, քան երևի նոյեմբերի 10-ը: Հասկացա, որ ապրում եմ մի երկրում, որի ժողովրդի 53,92-ը (ընտրության մասնակից) իմ հակառակորդն է, հակառակորդը՝ բառիս ոչ քաղաքական, այլ հենց ուղիղ իմաստով:
Էտ մարդիկ խլում են իմ ու երեխեքիս ապագան:
Մի քանի հռետորական հարց էտ 53,92 տոկոսին.
Լավ, էս երկիրը հո ձեր ձեռը կրակը չի՞ ընկել:
Լավ, դուք չտեսա՞ք, որ սրանք մենակ փչացնել գիտեն, ձեռքներից ուրիշ ոչ մի բան չի գալիս:
Լավ, դուք ուղեղ չունե՞ք հասկանալու համար, որ էս մարդիկ երկիր կառավարելուց զրո են:
Լավ, դուք չտեսա՞ք, որ նիկոլի մոտ մենակ լեզունա լավ աշխատում, լեզվի տակ ոսկոր չկա, մեռավ ձեզ խաբելով:
Լավ, ուղեղ չունեք, սիրտ ու հոգի էլ չունե՞ք, հայրենիքի ու էսքան տղերքի կորուստը ձեզ ոչ մի բան չհուշե՞ց, ձեր զգացմունքները, գոնե բնազդները չարթնացրե՞ց:
Լավ, թուրքը մեր երկրի տարածքումա արդեն 41 օր, ձեր նիկոլը սրանց չի կարում քշի, գերիներին չի կարում բերի, սրան ո՞նց եք վստահում ձեր երեխեքի կյանքը:
Լավ, դուք արժանապատվություն ունե՞ք:
Լավ, թքած ունեք երկրի վրա, արժանապատվության զգացում էլ չունեք, բա ձեր նյութական բարեկեցության մասի՞ն խի չեք մտածում, ինչնե՞րդա ավելացել, ձեր կյանքն ինչո՞վա փոխվել դեպի լավը:
Լավ, դուք էս ի՞նչ տեսակ հայ եք, էս ի՞նչ տեսակ մարդ եք, ընդհանրապես դուք էս ի՞նչ տեսակ եք:
Հ.Գ.
Նոյեմբերի 10-ից հետո դժվարությամբ, բայց պատրաստ էի ներել նիկոլական ծանոթ-բարեկամ-հարազատներիս:
Հունիսի 20-ից հետո ձեզ ներում չկա: Դուք իմ երկրի, իմ երեխեքի, ի՛մ ապագան եք խլել...
Անի Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը