ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը «REGNUM» գործակալությանը տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե երբ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ադրբեջանական գործակալության հետ հարցազրույցում ղարաբաղյան հակամարտությունը համեմատել էր Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» հեքիաթի հետ, իր արձագանքը շատ զայրացած ու վրդովված է եղել, և ինքն այնուհետև հանդիպել կամ կապվել է նրա հետ՝ ասել է.
–Ո՛չ, և, ճիշտն ասած, անգամ փոքր ցանկություն չունեմ հանդիպել կամ կապվել նրա հետ։Ուղղակի մի հարց կուզենայի տալ։ Եթե ինձ հարցնեն՝ ով ես դու, ես կասեմ՝ ես հայ մտավորական եմ։ Լավ թե վատ՝ կարևոր չէ։ Ես հայ մտավորական եմ, ով ապրում է իր ազգի հետ, իր ազգի անհաջողությունների ու թերությունների հետ։ Ես հայ մտավորական եմ, ու դրանով ամեն ինչ ասված է։ Եվ այսպես բոլորը, այդ թվում՝ Արմեն Ջիգարխանյանը, թող իրենք իրենց պատասխանեն՝ ովքե՞ր են իրենք, ո՞ւմ են ներկայացնումայս աշխարհում։ Որտե՞ղ են իրենց արմատները, հողը։ Հիշեք՝ դա շատ կարևոր է։ Ես Մոսկվայում մի ընկեր ունեի՝ Գեորգի Տեր–Օվանեսովը, ով ծնունդով Սամարղանդից էր։ Նրանք երկու եղբայր էին, և երկուսն էլ հայերեն չգիտեին, որովհետև Հայաստանում չէին ապրել։ Գեորգի Տեր–Օվանեսովին ես գիտեի 1956–ից, ու ավելի քան 40 տարվա ընթացքում շաբաթը երեք անգամ զանգում էր ու հարցնում. «Երևանի այսինչ փողոցը ասֆալտապատե՞լ են։ Որքա՞ն լուսարձակներ կան հիմա Աբովյան փողոցում։ Գնա՛, հաշվի՛ր ու ինձ անպայման հաղորդի՛ր»։–Այցելում էր ամեն տարի։ Այսինքն, ես գտնում եմ, որ կարելի է ապրել հայրենիքից դուրս, նրանից շատ հեռու գտնվել, բայց լինել այնպիսի հայ, ինչպիսին իմ ընկերն էր։
Սոս Սարգսյանն Արմեն Ջիգարխանյանի մասին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը «REGNUM» գործակալությանը տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե երբ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ադրբեջանական գործակալության հետ հարցազրույցում ղարաբաղյան հակամարտությունը համեմատել էր Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» հեքիաթի հետ, իր արձագանքը շատ զայրացած ու վրդովված է եղել, և ինքն այնուհետև հանդիպել կամ կապվել է նրա հետ՝ ասել է.
–Ո՛չ, և, ճիշտն ասած, անգամ փոքր ցանկություն չունեմ հանդիպել կամ կապվել նրա հետ։ Ուղղակի մի հարց կուզենայի տալ։ Եթե ինձ հարցնեն՝ ով ես դու, ես կասեմ՝ ես հայ մտավորական եմ։ Լավ թե վատ՝ կարևոր չէ։ Ես հայ մտավորական եմ, ով ապրում է իր ազգի հետ, իր ազգի անհաջողությունների ու թերությունների հետ։ Ես հայ մտավորական եմ, ու դրանով ամեն ինչ ասված է։ Եվ այսպես բոլորը, այդ թվում՝ Արմեն Ջիգարխանյանը, թող իրենք իրենց պատասխանեն՝ ովքե՞ր են իրենք, ո՞ւմ են ներկայացնում այս աշխարհում։ Որտե՞ղ են իրենց արմատները, հողը։ Հիշեք՝ դա շատ կարևոր է։ Ես Մոսկվայում մի ընկեր ունեի՝ Գեորգի Տեր–Օվանեսովը, ով ծնունդով Սամարղանդից էր։ Նրանք երկու եղբայր էին, և երկուսն էլ հայերեն չգիտեին, որովհետև Հայաստանում չէին ապրել։ Գեորգի Տեր–Օվանեսովին ես գիտեի 1956–ից, ու ավելի քան 40 տարվա ընթացքում շաբաթը երեք անգամ զանգում էր ու հարցնում. «Երևանի այսինչ փողոցը ասֆալտապատե՞լ են։ Որքա՞ն լուսարձակներ կան հիմա Աբովյան փողոցում։ Գնա՛, հաշվի՛ր ու ինձ անպայման հաղորդի՛ր»։–Այցելում էր ամեն տարի։ Այսինքն, ես գտնում եմ, որ կարելի է ապրել հայրենիքից դուրս, նրանից շատ հեռու գտնվել, բայց լինել այնպիսի հայ, ինչպիսին իմ ընկերն էր։
7or.am