Լրահոս

14.06.2011 14:25


Արմեն Մարտիրոսյան. ««Ազատ դեմոկրատների» ստեղծումը նաև ՀԱԿ-ի պառակտումն է»

Արմեն Մարտիրոսյան. ««Ազատ դեմոկրատների» ստեղծումը նաև ՀԱԿ-ի պառակտումն է»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀՇ վարչության նախկին անդամ Խաչատուր Քոքոբելյանի նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծմանը՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ այն ոչ միայն ՀՀՇ–ի, այլև ՀԱԿ–ի պառակտում է նշանակում:

Նրա խոսքերով՝ «Ազատ դեմոկրատների» ստեղծումը քաղաքական դաշտի նախորդ շրջանի զարգացումների հետևանք է:

–Քաղաքական գործիչների մի շրջանակի հավաքվելը մի կուսակցության շրջանակում նշանակում է, որ նրանց համար ընդունելի չի եղել այն, ինչ իրենք տեսել են ՀԱԿ–ում: Հիմա շատ ավելի ճիշտ կլինի օբյեկտիվ նայել ՀԱԿ–ում տեղի ունեցող իրադարձություններին՝ հասկանալու՝ որն էր այս ամենի պատճառը,–ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ այդ խնդիրների չլուծման պատճառով է ստեղծվել այս կուսակցությունը, և նրանք, ամենայն հավանականությամբ, իրականացնելու են այն քաղաքականությունը, որն իրենց չէր բավականացնում ՀԱԿ շրջանակում։

–Նոր կուսակցությունում քաղաքական գործիչների այդ որոշակի շրջանակը կներկայացնի այն այլընտրանքային կարծիքը, որի հնարավորությունը չի ունեցել ՀԱԿ–ում,–ասել է նա:

Արմեն Մարտիրոսյանը ողջունելի է համարել այդ կուսակցության ստեղծում և նշել, որ կարծում է՝ իրենք կարող են համագործակցել:

Այս խորագրի վերջին նյութերը