Լրահոս

14.06.2011 14:20


Orange-ը մեկնարկում է աքսեսուարների նոր հավաքածուի վաճառքը

Orange-ը մեկնարկում է աքսեսուարների նոր հավաքածուի վաճառքը

Orange Care-ի շրջանակներում Orange-ը հարստացրել է հեռախոսների և նոթբուքների համար նախատեսված աքսեսուարների հավաքածուն: Այսուհետ Orange-ի 78 խանութներում կարելի է ձեռք բերել ոչ միայն հեռահաղորդակցության ծառայություններ, հեռախոսներ և նոթբուքներ, այլ նաև աքսեսուարների ամբողջական շարք` հեռախոսների և նոթբուքների պայուսակներ ու պատյաններ, լիցքավորման լարեր, Bluetooth սարքեր ու տվյալների պահպանման քարտեր, ուժեղացուցիչներ և ականջակալեր, մկնիկներ, վեբկամներ, ինչպես նաև հատուկ աքսեսուարներ հեռախոսները մեքենայում կամ ջրում օգտագործելու համար:

« Orange Care ծառայության շրջանակում մենք բացի արդեն ընդունված մեկ տարվա երաշխիքից արդեն իսկ առաջարկում ենք հավելյալ ծառայություններ, ինչպես սմարթֆոնների օգտագործման փոքրիկ դասընթացներ, հեռախոսից հեռախոս ինֆորմացիայի փոխանցում և այլն: Մենք ցանկանում ենք, որ մեր բաժանորդը Orange-ի խանութում գտնի այն ամենը, ինչ անհրաժեշտ է իր հեռախոսի կամ նոթբուքի հարմարավետ օգտագործման համար: Այդ պատճառով Orange Care ծառայությանն ավելացնում ենք նոր ուղղություն` աքսեսուարները: Նոր ամառային հավաքածուն հատկապես հետաքրքիր է իր նորաոճ մոդելներով ու հնարամիտ լուծումներով և էականորեն կփոխի հարմարավետության մասին պատկերացումները»,  ասաց Orange-ի վաճառքների գծով տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

Orange աքսեսուարների նոր հավաքածուի մեջ ներառված են cellular line, case-mate, GOLLA, TREXTA և այլ հայտնի ապրանքանիշերի աքսեսուարներ Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆինլանդիայից և այլ երկրներից:

Այս խորագրի վերջին նյութերը