Ընտրության օրը եղել են հսկայածավալ ընտրակեղծիքներ՝ շրջիկ խմբերից ու զինվորականների ուղղորդված քվեարկությունից մինչև ահաբեկումներ. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)
Հայաստանի պատմության մեջ դեռևս երբեք ընտրություններով իշխանություն չի փոխվել, այս մասին գիտեին բոլոր քաղաքական ուժերը, և ծանոթ լինելով այս իշխանության հոգեբանությունը՝ պիտի պարզ լիներ, որ եթե իրենք վստահ չլինեին, որ չեն կորցնի այդ իշխանությունը, արտահերթ ընտրություն չէին նշանակի, այլ ուժայիններով կպահեին այն. շատերը հարցնում էին տարբեր ընդդիմադիրների, թե կոալիցիա չե՞ն կազմելու իշխանության հետ, մինչդեռ ՔՊ-ն կազմեց բացարձակ մեծամասնություն: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Նախկին իշխանությունները, ունենալով բացարձակ մեծամասնություն, կազմում էին կոալիցիոն կառավարություն, իսկ վարչապետի պաշտոնակատար կոչեցյալը չի պատկերացնում դա, նա վստահ է, որ պետք է ունենա բացարձակ մեծամասնություն, քանի որ չի կարող հանդուրժել այլ ուժի ներգրավումն իր իշխանության մեջ: Նա տոտալիտար մտածողություն ունի և այս ընտրությամբ ամրագրեց իր բացարձակ իշխանությունը: Գնալ նրա կազմակերպած ընտրությանը՝ նշանակում էր լեգիտիմացնել պարտությունը և Արցախի հանձնումը: Ցավոք, մեր քաղաքական ուժերը մասնակցեցին այդ ամենին»,-ասել է իրավապաշտպանը:
Ըստ Իշխանյանի՝ եթե ընտրության արդյունքում ՔՊ անվանվող աղանդն անգամ երկու տոկոս ստանար, իշխանությունը չէր հանձնելու. «Չէի պատկերացնում, թե մենք ունենք այսպիսի հպատակ և արժանապատվությունից զուրկ հասարակություն: Մանդատները վայր դնելը հարցի լուծում չէ: Եթե ընդդիմադիրները բոյկոտեն խորհրդարանը, դրանից որևէ բան չի փոխվի, գնացքն արդեն գնացել է: Հայաստանում կա մի հպատակ զանգված, որը միշտ քվեարկում է իշխանության օգտին՝ ով էլ նա լինի, այն մոտ 30-40 տոկոս է: 1995-ին ՀՀՇ-ն կեղծիքներով հավաքեց ավելի քան 50 տոկոս, 4 տարի անց, երբ իշխանությունը փոխվեց, 5 տոկոսի շեմն էլ չհաղթահարեց»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահի կարծիքով՝ եթե Փաշինյանն իր աղանդով իշխանության չլիներ, անգամ 5 տոկոս չէր հավաքի, նրան ձայն են տվել մշտապես իշխանության օգտին քվեարկողները. «Մի կապանցի կին, որի թոռն անհետ կորած է, ձայնը տվել է իշխանությանը՝ ասելով, որ իր թոշակը 5000-ով ավելացել է: Եղել է կազմակերպված ընտրակեղծիքների և ահաբեկումների համակարգ, 1995-ից ի վեր ընտրակեղծիքների հիմնադիրները նրանց թիմում են: Ոստիկանությունը մարզերի դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին գիշերով կանչում էին հանդիպումների: Շուռնուխի գյուղապետն ասում էր, որ գյուղացիներին 500 հազարական դրամ են տվել»:
Իրավապաշտպանի պնդմամբ՝ այն պետական պաշտոնյաները, որոնք չեն գնացել կազմակերպված հավաքներին, աշխատանքից ազատվել են: «Գործել են շրջիկ խմբեր, զինվորականները քվեարկել են ցուցումով, կեղծիքները եղել են հսկայածավալ: Բայց այն զանգվածը, որը թեկուզ սպառնալիքի տակ ձայն է տվել այս իշխանությանը, զրոյական արժանապատվություն ունի: Եթե 1918-ին ընտրվելիս լինեին Արամ Մանուկյանն ու Էնվեր Փաշան, երևի կընտրվեր Էնվերը»,-ամփոփել է Ավետիք Իշխանյանը:

Աղբյուրը՝ tert.am