Գերմանիան կոչ է արել Թուրքիային փախստականների հարցով նոր համաձայնագիր կնքել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասըփախստականների մասին նոր համաձայնագիր կնքելու կոչով դիմել է Թուրքիային։ Այդ մասին նա հայտնել է «Welt» թերթին տված հարցազրույցի ընթացքում։
Գերմանիայի արտգործնախարարը մասնավորապես նշել է. «Մենք պետք է նոր թափ հաղորդենք Թուրքիայի հետ համագործակցությունը միգրացիայի հարցում։ Չնայած Թուրքիայի կառավարության հետ ունեցած բոլոր խնդիրներին՝ մենք պետք է ընդգծենք, որ այս երկիրը վերցրել է մեզ համար միգրանտների ոչ այնքան աննշան բեռ իր վրա»:
Հեկո Մաասը չի մոռացել նշել նաև, որ այդ ամենը անվճար չի լինի և ԵՄ-ն Թուրքիային դրա դիմաց ֆինանսական օգնություն կտրամադրի։
Գերմանիան կոչ է արել Թուրքիային փախստականների հարցով նոր համաձայնագիր կնքել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը փախստականների մասին նոր համաձայնագիր կնքելու կոչով դիմել է Թուրքիային։ Այդ մասին նա հայտնել է «Welt» թերթին տված հարցազրույցի ընթացքում։
Գերմանիայի արտգործնախարարը մասնավորապես նշել է. «Մենք պետք է նոր թափ հաղորդենք Թուրքիայի հետ համագործակցությունը միգրացիայի հարցում։ Չնայած Թուրքիայի կառավարության հետ ունեցած բոլոր խնդիրներին՝ մենք պետք է ընդգծենք, որ այս երկիրը վերցրել է մեզ համար միգրանտների ոչ այնքան աննշան բեռ իր վրա»:
Հեկո Մաասը չի մոռացել նշել նաև, որ այդ ամենը անվճար չի լինի և ԵՄ-ն Թուրքիային դրա դիմաց ֆինանսական օգնություն կտրամադրի։
Աղբյուրը՝ ermenihaber.am