Աշխարհ

21.06.2021 14:41


Թուրք ֆուտբոլիստները ծեծկռտուք են սարքել Բաքվում

Թուրք ֆուտբոլիստները ծեծկռտուք են սարքել Բաքվում

Թուրք ֆուտբոլիստները ծեծռտուք են սարքել Բաքվում: Լարվածությունը ֆուտբոլիստների միջև ծագել է Շվեցարիայի հետ խաղից առաջ Թուրքիայի հավաքականի նախավարժանքի ժամանակ` Բաքվի օլիմպիական մարզադաշտում:

Ինչպես հայտնում է Minval.az-ը, վիճաբանությունը ծագել է հավաքականի հարձակվողներ Հալիլ Դերվիշօղլուի և Էնես Ունալի միջև, այնուհետև վերաճել ծեծկռտուքի:

Այն ավարտվել է մյուս խաղացողների միջամտությունից հետո: Միջադեպից հետո գլխավոր մարզիչ Շենոլ Գունեսը զգուշացում է տվել երկու ֆուտբոլիստին: Արդյունքում ֆուտբոլիստները, որոնք պետք է մասնակցեին Շվեյցարիայի դեմ խաղին, մնացել են պահեստայինների նստարանին:

Նշենք, որ Եվրո-2020-ի շրջանակում նախօրեին կայացած խաղում Շվեյցարիան պարտության է մատնել Թուրքիային` 3:1 հաշվով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը