Թուրքիայի ընտրությունները դրական են Թուրքիայի, հուսալի՝ հայերի համար
«Փաստարկ» ակումբում ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած ընտրություններին ու դրանց արդյունքներին։
Նա ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները հրապարակվեցին բավական շուտ ու չվիճարկվեցին քաղաքական ուժերի կողմից, ինչը դրական կետ է Թուրքիայի և հուսալի կետ՝ հայերի համար։
Նա մտահոգություն է հայտնել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ հնարավոր է՝ մտնի Թուրքիան։
Ինչ վերաբերում է հայ–թուրքական արձանագրությունների վրա ընտրությունների ազդեցությանը, Կիրո Մանոյանն ասել է, թե Թուրքիայում սկսել է տեսակետ հնչել, որ հնարավոր է՝ արձանագրություններից մեկը վավերացվի, սակայն, ըստ Կ. Մանոյանի, ներկա վիճակը Թուրքիայի համար ամենանպաստավորն է։

7or.am