Կարծիք

21.06.2021 12:35


Եթե հասարակությունը չի հանդուրժում կապիտուլյանտին, որևէ ընտրության արդյունք նրան չի կանգնեցնի

Եթե հասարակությունը չի հանդուրժում կապիտուլյանտին, որևէ ընտրության արդյունք նրան չի կանգնեցնի
Ինչո՞ւ էինք ինքներս մեզ խաբել թե հնարավոր է Հայաստանում ընտրություններով իշխանություն փոխել։ Պարզ չի՞, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար չլիներ, չէր հաղթելու։
Հայաստանում միայն մի անգամ, 1990֊ին է իշխանությունը ընտրություններով փոխվել, այն էլ հարիֆ կոմունիստներն էին, որ Ազգային ժողովում կարծեմ մեծամասնություն ունենալով հանդերձ զիջեցին իշխանությունը ՀՀՇ֊ին։ Դրանից հետո իշխանությունը միշտ հաղթել է, և ոչ միշտ է ակնհայտ ընտրակեղծիքներ արել։ Ինչպես օրինակ, 2017֊ի ընտրություններում Հանրապետականը հաղթեց, սակայն ընտրախախտումներ առանձնապես չէին գտել։
Աղքատ երկրում, ուր պետական ծառայողը կախված է իշխանությունից, վարչական ռեսուրս կոչվածը իշխանության ձեռքին հզոր ուժ է դառնում, և հենց այդ ուժն էլ որոշում է ընտրության ելքը։ Ամբողջ ընտրարշավին հասնում էին տեղեկություններ դպրոցների տնօրենների, ուսուցիչների, պետական այլ աշխատողների վրա ազդեցություն գործելու, հազիվ մարդ գործ է գտել, ամսական աշխատավարձ է ստանում, մի ձայնի համար բա արժի՞ կորցնի գործը՝ քո ասածն է, ընտնիքով ձայնս կտամ կապիտույլանտին։ Հիշեք թե ինչպես էր տեղում չորացել մաքսատան ծառայողը որ մոլագարը վրան գոռալով ասում էր դիմում կգրես կազատվես։ Եթե դուք չեք հիշում, ապա բոլոր պետական ծառայողները շատ լավ են հիշում։
Այս ամենին էլ գումարվում են բանակի ձայները, գումարած ընտրակեղծիքներ, մի 5 տոկոս էլ կեղծեն, 50 տոկոսը անցնեն, հերիք է, և ահա, հաղթանակը ապահովված է։
Դեռ հարցական է թե ինչ է դեմոկրատիան, բայց աղքատ երկրում դեմոկրատիան սուտ բան է, աղքատ մարդը ընտրող չի։ Եվ մի էլ մեղադրեք աղքատներին, այլ փորձեք երկիրը այնպես փոխել որ աղքատներ չլինեն։
Հետևաբար ընտրությունները չեն կարող պատասխանել այն հարցին թե հայ ժողովուրդը ընտրում է Արցախի պետականությունը ավերած, Հադուրթն ու Շուշին թշնամուն հանձնած մի ամբողջ սերունդ սպանդի ենթարկած ու դեռ Հայաստանից մաս մաս թշնամուն զիջող կապիտույլանտին։ Ոչ։ Փաշինյանը ինչքան էլ թատրոն սարքի ընտրություններ խաղացնի, հետո հաղթանակ գրի իրեն թե տեսեք տեսեք ռեպրեսիաներս լեգիտիմ են, չի անցնի։ Մեկ է, եթե կան ուժեր որ չեն կարող հանդուրժել կապիտուլյանտին իշխանության ղեկին, կթքեն ընտրությունների արդյունքերի վրա ու զանգվածներին փողոց կհանեն։ Հայրենիքը ավելին է քան սուտ ընտրությունների արդյունքերը։
Բայց արդյո՞ք հայ հասրակությունը չի հանդուրժում կապիտույլանտի իշխանությունը։ Այդ հացի պատասխանը կտան քաղաքական, հասարակական, մտավորական ուժերը, եթե այս կամ այն կերպ չտապալեն կապիտույլանտին, թույլ տան, որ նա մարսի հայրենազրկումն ու այդքան երիտասրանդների սպանդը, շարունակի Հայաստանից մաս֊մաս զիջել, ուրեմն, նրանց համար էլ այս ամբողջ կորուստները հանդուրժելի են։
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը