Կարծիք

21.06.2021 09:42


Փոշիացնող կուսակցությունները միասին փոշիացրել են ձայների 12.86%-ը. միացյալ ընդդիմությունից 9 մանդատ վերցրել ու տվել են Նիկոլին

Փոշիացնող կուսակցությունները միասին փոշիացրել են ձայների 12.86%-ը. միացյալ ընդդիմությունից 9 մանդատ վերցրել ու տվել են Նիկոլին

Ի դեպ, փոշիացինող կուսակցությունները միասին փոշիացրել են ձայների 12.86%-ը։ Փոշիացնողների մեջ չեմ հաշվել ԲՀԿ, ԼՀԿ, ՀԱԿ, քանի որ առաջին երկուսը իրենց նախկին դիրքերի համար էին պայքարում, իսկ վերջինը Նիկոլից էր ձայն փոշիացնում։

Դա մոտ 165000 ձայն է։

Որ դուք պատկերացնեք, թե դա ինչ է նշանակում մանդատների բաշխման տեսակետից։ Այս պահի դրությամբ մանդատները բախշվել են

Նիկոլ - 68

Միացյալ ընդդիմություն - 33

Եթե այդ 165000-ը գնային միացյալ ընդդիմությանը, ապա կլիներ հետևյալ պատկերը․

Նիկոլ - 59

Միացյալ ընդդիմություն - 42

Ու Նիկոլն այդ դեպքում, օրինակ, չէր կարող ԱԺ-ում սահմանադրական օրենքներ փոխել։ Հիմա կարող է։ Հիմա միայն Սահմանադրության հոդվածների մի մասը չի կարող փոխել։

Այսինքն՝ այդ 165000-ը միացյալ ընդդիմությունից 9 մանդատ վերցրել ու տվել են Նիկոլին։

Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը