Էդվարդ Նալբանդյան. «Եթե այս դրական միտումը պահպանվի նաև Կազանում, ապա կկարողանանք առաջընթաց արձանագրել»
Հայաստանում գտնվող Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդի հետ ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե Մոսկվայում կայացած նախարարների հանդիպումից հետո կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերի շուրջ։
–Եթե այս դրական միտումը պահպանվի նաև Կազանում, ապա կկարողանանք առաջընթաց արձանագրել,-ավելացրել է ՀՀ ԱԳ նախարարը։
Էդվարդ Նալբադյանն ընդգծել է նաև, որ առաջին փուլը կարելի է եզրափակված համարել, և ինքը լիովին համամիտ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որ անհնար կլինի անցնել երկրորդ փուլին, եթե Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի հիմնարար սկզբունքների վերաբերյալ.
–Երկրորդ փուլը նախատեսում է մշակել, պատրաստել կարգավորման պայմանագիրը։ Այդ բանակցություններին, միանշանակ է, որ ԼՂ–ը պետք է մասնակից լինի: Մեզ համար խաղաղ կարգավորման հիմնաքարն այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է իր ճակատագրի տերը:
Է. Նալբանդյանը հայտարարել է նաև, թե վերջին այս երեք տարիների ընթացքում չի քննարկվել շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը։

7or.am