Կարծիք

21.06.2021 08:24


Չընկրկեք բազմամյա օգտագործման դավաճանի առջև` ամեն ինչ առջևում է դեռ, քանզի նահանջի ճամփա չկա, նահանջի ճամփան արածող անասունն է

Չընկրկեք բազմամյա օգտագործման դավաճանի առջև` ամեն ինչ առջևում է դեռ, քանզի նահանջի ճամփա չկա, նահանջի ճամփան արածող անասունն է
Այո՛, խախտումներ եղան, այո՛, աշխարհին էս ձեռնասուն դավաճանը ձեռնտու է, այո՛, կեղծված են արդյունքներն, այո՛, այո՛, այո՛, սակայն մենք ևս հրաժարվացենիք ռացիոնալ մտածողության ամեն նշույլից` և՛ քաղաքական ուժերը, և՛ շարքային քաղաքացիները. թուրքի քանդող մուրճն ավելի ուժեղ զարկվեց, քան հայի կառուցող մուրճը։
Է՜հ, Հրանտ Մաթևոսյան, ասում էիր` հրեն բաց դաշտում կովն արածում է, իսկ հորթին երեկ են մորթել։ Բայց մենք պետք է զանազանվենք անասունից, այլապես դավաճանին հեռացնելու կարիք էլ չի էլ լինի` իր կեղտոտ գործն ավարտին կհասցնի ու կգնա թողնելով` Սյունիքի միջանցքը բացած, Եռաբլուրը գլխիկոր, Տղերքի դիերը` սառնարաններում պարկերի մեջ, գերիներին` Բաքվի բանտերում, իրեն ընտրողներին ու չընտրողներին` տնավեր, Հայաստանի վիլայեթ դառնալը ժամանակի հարց։
Իսկ որ մեր աչքի առաջ դավաճանության մասին համաշխարհային գեղանկարչության ամենամեծ կտավն է նկարվում, խոսք չկա` տեսեք` ինչ նկարչություն է, սրանք ուզում են մեզ համոզել, որ ընտրության մասնակցողների շուրջ 60 տոկոսն անասուն է, որ մեր ժողովրդի չնչին հատվածն է սթափվել համաճարակի մահերով, մեր թաղված, իսկ բյուրավոր դեպերում նաև անթաղ մնացած Տղերքի դիերով ...
Չընկրկեք բազմամյա օգտագործման դավաճանի առջև` ամեն ինչ առջևում է դեռ, քանզի նահանջի ճամփա չկա, նահանջի ճամփան արածող անասունն է` անպայման ենթակա մորթվելու, այլապես դառնալու ենք առաջիմ ազգը, որ սեփական պետության տարածքում սփյուռք է դարձել։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը