Կարծիք

21.06.2021 07:53


Անցել է մոտ 8 ամիս, արդյոք կա՞ պատժված բարձրաստիճան, չկա, նրանցից շատերը դեռևս աշխատում են ու նույնիսկ այսօր զորքին ուղղորդում ընտրել փաշինյան մարդասպանին` ապագա կա վանկարկելով

Անցել է մոտ 8 ամիս, արդյոք կա՞ պատժված բարձրաստիճան, չկա, նրանցից շատերը դեռևս աշխատում են ու նույնիսկ այսօր զորքին ուղղորդում ընտրել փաշինյան մարդասպանին` ապագա կա վանկարկելով

Սեպտեմբերի 27-ին առավոտյան շուտ արթնացել ենք չարագույժ լուրից։ Լաց կոց, անվերջ զանգեր դեպի Արցախ Մխիթարիս, անելանելի վիճակ։Մի կերպ կապնվում էինք Մխիթարիս հետ մի երկու բառ խոսում ու անջատում։ Ու ես ամուսնուս պայուսակն էի դասավիրում առաջին անհրաժեշտության իրերը,պատրաստվում էր մեկնել ռազմաճակատ, իր կյանքը նվիրելու, որդուն, ինձ,քեզ բոլորիս պաշտպանելու։ Խնդրեցի ինձ էլ հետը տանել, բայց մերժեց։ Նրա դուրս գալուց հետո ես վազելով հասա եկեղեցի, լեփ լեցուն էր, մեծ, փոքր, ահել, ջահել աղոթում էինք

Մխիթարս արդեն դիրքերում էր, հայրը ասել էր, որ գալիս է։ Ամուսնուս հետ խոսեցինք Բերձորի սահմանն հատելիս, նա մեքենայով էր ու մենակ։ Ամբողջ ճանապարհը քշել է լույսերն հանգցրած, մինչև Հադրութ։ Մխիթարիս հետ գրեթե չէինք կարողանում խոսել։ Վատ էի շատ վատ, ինչպես որ բոլոր ծնողները ում տղաները մարտի դաշտում էին։ Ու հույս ունեի, որ կդադարեցնեն պատերազմը։ Սեպ 28-ի ուշ երկոյան ամուսնուս մեքենան կանգնում է Հադրութի զորամասի դիմաց, մտնում է ներս, ստորագրում է մի ավտոմատ է ստանում ու զրահաբաճկոն, առաջին իսկ պատահած բեռնատարը նստում, որտեղ էլի կամավորներ էին ու շարժվում է դեպի դիրքեր։ Իսկ գլխավերևում աթս-ներ էին պտտվում, ժամանակ առ ժամանակ թռչում էին բեռնատարից թաքնվում ու նորից շարժվում, չգիտես էլ ոնց հասան դիրքեր։ Դիրքեր հասնելուն պես գրոհ է սկսվում Հադրութի ուղղությամբ, ինչպես ամուսինս է ասում երկաթե կարկուտ։ Նա ամեն րոպե սպասում էր թե երբ կդադարի գրոհը, որ հասնի Մխիս։ Ամբողջ գիշեր գրոհը շարունակվեց, 18-18-20 տարեկան տղաները կռվում էին անձնուրաց, չխնայելով իրենց կյանքը։ Առավոտյան գրոհը դադարեց, ամուսինս խնդրեց, որ իրեն տեղափոխեն Մխիթարիս դիրք։ Վերադարձավ բլինդաժ, որ վերցնի իրերը հենց այդ պահին աթս-ն կամիկաձեն մտնում է բլինդաժի մեջ ու տրաքում, մոտավորապես 20-22 հոգի այդ թվում նաև ամուսինս օդ են բարձրանում ու ընկնում, ասում է սարսափ ֆիլմում նման բան չէի տեսել, օդում պտտվող ձեռք, ոտք, ցրիվ եկած մարմին։ Ստանում է բազմաթիվ վնասվածքներ, պատմում է, որ գլխի արյունը շիթի պես դուրս էր ցայտում. ստիպված մի բուռ հող է սերցնում ու լցնում գլխին։ Բոլոր վիրավորներին դուրս են բերում և դնում շտապօգնության մեքենաները ու տեղափոխում Հադրութի հիվանդանոց։ Հիվանդանոցի ճանապարհին առաջին շտապ-ին խփում են տեղում ցրիվ է գալիս։ Հասնում են Հադրութ, ցուցաբերում են առաջին բուժօգնությունը։ Ամուսնուս է մոտիկանում մի երիտասարդ նայում աչքերին ու հարցնում. մի գուցե նա իր ընկերոջ հայրն է. ամուսինս հարցնում է թե ով է ընկերը, տղան էլ թե Մխիթարը։ Այդ երիտասարդը Վաչեն էր, ապագա բժիշկ, վաստակավոր բժիշկ Տարոն Տոնոյանի որդին, նրանք այնտեղ էին ու մինչ խայտառակ պայմանագրի ստորագրելը եղել են Արցախում։ Ամուսնուս տեղափոխեցին Ստեփանակերտ, կատարվեց միջամտություն։ Այնտեղից նրան տեղափոխեցին Երևան, իմ ընտանիքի հարազատ Hasmik Hayrapetyan ի մեծ ջանքերով Աստղիկ բկ-ի նվիրյալ աշխատող,որ 2 ամիս վտանգելով կյանքը, իրենց բրիգադով փրկել են բազմաթիվ կյանքեր։ Իսկ ամուսնուս մեքենան Հադրութից դուրս են բերել Sargis Martirosyan-ը և Կարենը,էլի կյանքի գնով, նրանք էլ էին գնացել Մխիս հասնելու համար։ Սեպ 29-էր ժամը 3-4 երևի ամուսինս զանգ տվեց,թե հետ է գալիս, ասեցի ինչի ես գալիս բա երեխես,ասեց, վիրավոր եմ բերում, ես միանգամից վատացա, ուշագնաց եղա, մտածեցի Միխս վիրավորա բերումա,ախ երանի թե էտպես լիներ։ Հետո ասեցին,որ ինքն է վիրավոր,միայն հարցրեցի մարմնի մասերը կան,իմացա որ կա,արդեն միակ ուղղությունս Մխիթարս էր,ով զանգում էր ու ինչ որ բան կանխազգալով հարցնում հորից,խափում էինք թե Բերձորից չեն թողել անցնի։Այնինչ մենք հիվանդանոցում էինք։ Մխիս հետ խոսել ենք վերջին անգամ սեպ 30-ին, ասեց վաշտիս հրամանատարը զոհվելա Ալբերտը Խաչատրյան, կարանտինի Դավիթը, Դավիթի լուրը գիտեինք, քանի որ ամուսինս ու Դավիթը միասին էին եղել, ասեց, որ իրենց դիրքերը վաղուց էլ չկան ու որ Հադրութի պոլկի կամանդիրը սեպ 28-ից փախելա ու թողել զորքին անտեր։ Ու սա մեր վերջին հեռախոսազրույցն էր։ Միխս այդպես էլ մնաց սպասելով հորը։ Ու մենք էլ մնացինք նրան սպասելով։ Ու մինչ օրս ամուսինս պնդում է բոլոր մեղավորները, բոլոր նրան,ք ովքեր փախել են ու թողել մեր երեխեքին մսաղացի տակ, պիտի պատժվեն։ Անցել է մոտ 8 ամիս, արդյոք կա՞ պատժված բարձրաստիճան, չկա, նրանցից շատերը դեռևս աշխատում են ու նույնիսկ այսօր զորքին ուղղորդում ընտրել փաշինյան մարդասպանին, ապագա կա վանկարկելով։ Ու դեռ ասում են նիկոլը մեղավոր չի։ Մեղավորա այնքանով, որ ինքը կա ու ես տենչում եմ իրա մահը։

Արցախում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մոր՝

Աստղ Գալեյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը