Լրահոս

14.06.2011 12:50


Տ. Խզմալյան. «Երկու վերնախավերի գործարքը տապալվելու է»

Տ. Խզմալյան. «Երկու վերնախավերի գործարքը տապալվելու է»

Այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը։

Այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներն ու մասնավորապես ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը, նա պատասխանել է, թե մի քանի ժամ է, ինչ Հայաստանում է, ու բնականաբար չի տիրապետում վերջին զարգացումների բոլոր նրբերանգներին։

«Սակայն իմ գործընկերները և մասնավորապես Ժիրայր Սեֆիլյանն ասել են այն ամենը, ինչ ես կասեի»,–նշել է Տ. Խզմալյանն ու ավելացրել՝ ավտորիտար միջոցներով լեզու գտնելու փորձեր անող երկու վերնախավերի գործարքը տապալվելու է։

Նա տեղեկացրել է, թե օրերս «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մեկ այլ անդամի՝ Գարեգին Չուքազյանի հետ եղել է ԱՄՆ–ում ու հանդիպումներ ունեցել պետքարտուղարության, Կոնգրեսի պաշտոնատար անձանց, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հայկական համայնքի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը