Լրահոս

14.06.2011 12:04


Էրդողանը խորհրդարանական ընտրություններից հետո առաջինը կայցելի Բաքու

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանական ընտրություններից հետո առաջինը կայցելի Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է «Սաբահ»–ը, այցի նախապատարաստությունն արդեն սկսվել է։

Սպասվում է, որ Էրդողանի այցի  ժամանակ կստորագրվեն էներգետիկայի ոլորտի և այցագրային կարգի հետ  կապված կարևոր  միջպետական փաստաթղթեր։

Բաքու ժամանելուց հետո Էրդողանը  կմեկնի Հյուսիսային Կիպրոս, հետո Բրյուսել։

Այս խորագրի վերջին նյութերը