Կարծիք

20.06.2021 15:52


Նրանք այնքան են ատում մեր երկիրը, Երևանը, մեր մայրաքաղաքի մաքրությունն ապահովող մեր հայրենակիցներին, որ ողջ քաղաքի փողոցները ողողել էին այս թռուցիկներով

Նրանք այնքան են ատում մեր երկիրը, Երևանը, մեր մայրաքաղաքի մաքրությունն ապահովող մեր հայրենակիցներին, որ ողջ քաղաքի փողոցները ողողել էին այս թռուցիկներով

Երեկվանից լուռ եմ եղել սոցցանցերում։ Բայց չեմ կարող չգրել այս տիկնոջ ու նրա պես հարյուրավոր տիկնանց մասին։ Արդեն մի քանի տարի շարունակ մարտի 8-ին և ապրիլի 7-ին, Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անամները, այդ թվում՝ որդիս այդ օրերին գիշերները փողոցում են անցկացնում։ Ու մեր քաղաքի մաքրությունն ապահովող տատիկներին, կանանց, աղջիկներին ծաղիկ են բաժանում ու ասում՝ շնորհակալություն, իրենց արժանապատիվ աշխատանքի համար։

Այս գիշեր թաքնված թուրքերը՝ այս իշխանության մի քանի կատարածուներ մայրաքաղաքում իրենց թշնամությունն արեցին, տասնյակ հազարավոր զրպարտիչ թռուցիկներ բաժանելով Հայաստան դաշինքի ու նախագահ Քոչարյանի մասին։ Դա էական չէ, շունը հաչում է, քարավանը գնում։

Նրանք այնքան են ատում մեր երկիրը, Երևանը, մեր մայրաքաղաքի մաքրությունն ապահովող մեր հայրենակիցներին, որ ողջ քաղաքի փողոցները ողողել էին այս թռուցիկներով, ու լուսաբացին արժանապատիվ իրենց գործն անող մաքրուհիները այն պետք է հեռացնեին։

Սա է այս իշխանության ու նիկոլիզմի ողջ բովանդակությունը։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը