Լրահոս

14.06.2011 10:41


Հայոցյանը հաստատել է ՀՀՇ–ից Արարատ Զուրաբյանի և Հրաչյա Հակոբյանի դուրս գալը

Հայոցյանը հաստատել է ՀՀՇ–ից Արարատ Զուրաբյանի և Հրաչյա Հակոբյանի դուրս գալը

ՀՀՇ վարչության փոխնախագահ Վահագն Հայոցյանը «7օր»–ի հետ զրույցում հաստատել է այսօր առավոտյան տարածված այն լուրը, թե ՀՀՇ վարչության անդամներ Արարատ Զուրաբյանը և Հրաչյա Հակոբյանը Հայոց համազգային շարժում կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել։

Վ. Հայոցյանը նշել է, որ այդ դիմումները երեկ բավական ուշ են ներկայացվել՝ 20։00–ից հետո։ Իսկ թե ո՞րն է եղել նման քայլի պատճառը, նա տեղյակ չէ։

ՀՀՇ վարչության փոխնախագահն ընդգծել է նաև, որ իրենց կուսակցության համագումարից հետո՝ վերջին մեկ տարվա ընթացքում, ՀՀՇ–ից դուրս գալու 12 դիմում է ներկայացվել, իսկ շուրջ 300–ն էլ՝ ընդունվելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը