ԱՄՆ Կոնգրեսի անդամ Միշել Բահմանը երկուշաբթի պաշտոնապես հայտարարել է, որ պայքարելու է երկրի նախագահի պաշտոնի համար։
Իր որոշման մասին Բահմանն առաջին անգամ հայտարարել է Հանրապետական կուսակցությունից առաջադրված նախագահի թեկնածուների բանավեճի ժամանակ Նյու–Հեմփշիր նահանգում։
«Agence France-Presse» նշում է, որ Բահմանն այսպես կոչված «Tea party»–ի սիրեցյալներից է, որը միավորում է հանրապետականների առավել պահպանողական թևին։
Բացի նրանից, Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնի համար պայքարում են Միթ Ռոմնին, Նյութ Գինգրիչը, Ռիկ Սանտորումը, Թիմ Փոլենտին, Հերման Քեյնը և Ռոն Փոլը։
ԱՄՆ նախագահի ընտրությունները կանցկացվեն 2012թ. նոյեմբերին։ Դեմոկրատական կուսակցության անդամ Բարաք Օբաման արդեն պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը։
Բահմանը դեռևս միակ կին թեկնածուն է, սակայն Հանրապետական կուսակցության հավանական թեկնածու է համարվում նաև Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Փեյլին։ Նա, սակայն, պայքարի մեջ մտնելու հավանկություն դեռ չի հայտնել։
Սպիտակ տան թեկնածուների ցանկում կին է հայտնվել