Լրահոս

20.06.2021 21:17


Եվրո-2020․ հունիսի 20-ի խաղացանկն ու հեռարձակումը Հայաստանում

Եվրո-2020․ հունիսի 20-ի խաղացանկն ու հեռարձակումը Հայաստանում

Այսօր՝ հունիսի 20-ին, Եվրոպայի առաջնությունում կկայանա 10-րդ խաղային օրը։

Մեկնարկում են խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները։ Կկայանա A խմբի երկու հանդիպում, որոնք կմեկնարկեն միևնույն ժամին՝ 20։00-ին՝ Իտալիա-Ուելս և Շվեյցարիա-Թուրքիա։

Իտալացիները Ուելսի հետ կմրցեն Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում։ Իտալիան A խմբի առաջատարն է՝ 6 միավորով, Ուելսը 4 միավորով երկրորդ տեղում է։

Զուգահեռաբար միմյանց հետ կմրցեն Շվեյցարիան և Թուրքիան։ Թիմերը կխաղան Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։ Շվեյցարիան երրորդ տեղում է՝ մեկ միավորով, թուրքերը միավոր չունեն և եզրափակում են աղյուսակը։

Իտալիա-Ուելս հանդիպումը կցուցադրվի Արմենիա թիվիի ուղիղ եթերում։ Խաղը կմեկնաբանի Էդուարդ Քալանթարյանը։

Շվեյցարիա-Թուրքիա հանդիպումը կցուցադրվի Արմենիա պրեմիումի եթերում՝ Էռնեստ Շաբոյանի մեկնաբանությամբ։

Աղբյուրը՝ ArmSport.am

Այս խորագրի վերջին նյութերը