Կարծիք

20.06.2021 12:11


Սիրելի ընկերներ, խնդրում եմ քվեարկության գնալիս ուշադիր լինել

Սիրելի ընկերներ, խնդրում եմ քվեարկության գնալիս ուշադիր լինել
Սիրելի ընկերներ, խնդրում եմ քվեարկության գնալիս ուշադիր լինել։
Առավոտյան 08։10-ի սահմանում ականատես եմ եղել ընտրական հանձնաժողովի ԽԱԽՏՄԱՆ ։ Դեպքը տեղի է ունեցել 8/05 ընտրատեղամասում (Գ. Նժդեհի 22)։
Հանձնաժողովի` գրանցում կատարող անդամը ձեր ստորագրության մոտ կնիք դնելուց բացի պետք է կնքի նաև ձեր կտրոնը, ինչից հետո կարող եք մոտենալ հաջորդ անդամին, որը ձեր աչքի առաջ կհավաքի քվեաթերթիկները և ծրարով կփոխանցի ձեզ, որպեսզի մոտենաք քվեախցիկին և քվեարկեք։
Հիմա... ինչում է խնդիրը։
Գրանցում կատարող անդամը կտրոնը ՉԿՆՔԵՑ, քաղաքացին իր ընտրած քվեաթերթիկը ծրարի մեջ դնելուց հետո մոտեցավ քվեատուփին, գցեց իր աչքի առջև ԴՐՈՇՄՎԱԾ ծրարը և անգամ դրանից հետո, քվեատուփի մոտ նստած անդամը ՀՐԱԺԱՐՎԵՑ ԿՆՔԵԼ ԿՏՐՈՆԸ, ինչը ՊԵՏՔ Է կատարված լիներ ՆԱԽԱՊԵՍ` գրանցումը կատարող և ԿՆԻՔՆԵՐԸ դնող անդամի կողմից։
Ավելին` պնդեց, որ օրենքով նման բան նախատեսված ՉԷ և այդպես կարող եք քվեարկել։ Ստացվում է, պետությունը մեզ խաբում է։
Քաղաքացու պնդման արդյունքում միայն հնարավոր եղավ ստիպել հանձնաժողովի անդամին, որ կտրոնի կնիքը դնի։
Արդեն տեսել եմ, որ սեղանի վրա դրված է եղել ՉԿՆՔՎԱԾ այլ ԿՏՐՈՆ։
Քաղաքացուն փորձել են լռեցնել և միջադեպը քողարկել։
Միջադեպից հետո ահազանգել եմ համապատասխան մարմինների։ Նման միջադեպերի դեպքում մի ամաչեք և ձեր քաղաքացիական պարտքը կատարեք։ Սա <<գործ տալ>> չի համարվում, դուք ձեր և ձեր հայրենակիցների իրավունքներն եք պաշտպանում։
ԿԱՐԵՒՈՐ Է ստուգելը, որ ձեր ծրարը և քվեաթերթիկը վնասված չլինեն և երկու կողմից ավելորդ նշումներ ու հետքեր չունենան։ Նման բան նկատելու դեպքում պահանջեք, որ ձեր աչքի առաջ քվեաթերթիկների նոր փաթեթ կազմեն ու տան ձեզ։ Համոզվեք, որ ստացել եք բոլոր կուսակցությունների և դաշինքների թերթիկները։
Աննա Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը