Կարծիք

19.06.2021 19:36


ՀԱՐՑԵՐ և ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

ՀԱՐՑԵՐ և ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Շատերն են զայրացած պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալության կապակցությամբ։
Իհարկե, ձայնագրության տեքստն անընդունելի է։ Բայց մի շարք հարցեր են առաջանում։
1. Ինչպե՞ս է սույն խոսակցությունը ձայնագրվել և ո՞վ է այն հանձնել իրավապահ, կոչված մարմիններին։
Պարզվում է ձայնագրությունը կազմակերպել և այդ իրավապահ կոչվածներին է հանձնել, այսպես կոչված քաղ․ հասարակության ներկայացուցիչ։ Իրականում, սա հիշեցնում է ստալինյան շրջանի «ստուկաչությունը»։ Այսինքն ինչու՞ պետք է զարմանանք՝ եթե իշխանության բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնողները «ստուկաչներ» են, ապա նրանց սպասարկող Գոնգոները նույնպես «ստուկաչներ» են։Հայաստանում ղժղժանը խրախուսում է ստորությունն ու մատնությունը։
2. Ինչու՞ «այսպես կոչված» իրավապահ համակարգ։ Հայաստանի, այո՛ այսպես կոչված իրավապահ համակարգը գործում է, ոչ թե օրենքով, այլ ղժղժան պաշտոնակատարի ցուցումով։ Հակառակ դեպքում, վաղուց,շատ վաղուց գործեր հարուցված կլինեին հենց ղժղժանի և նրա ստրուկների հանդեպ։ Իսկ «քամի շարժող» Վիլեն չգիտեմինչյանն առնվազն նույնպես պետք է ձարբակալված լիներ։
3. Իսկ ինչու՞ ձերբակալություն։ Չէ՞ որ կարելի էր քր․ գործ հարուցել և առավելագույնը ստորագրություն վերցնել չբացակայելու համար։
Սա նույնպես ունի բացատրություն։ Ղժղժան պաշտոնակատարը տանել չի կարողանում կայացած, իրենց ոլորտում բարձր մասնագիտական որակավորում ունեցող, հանրության մեջ հարգանք վայելող անձանց։ Եվ հանձնարարում է ձերբակալել, նվաստացնել նրանց։ Հիշենք օրեր առաջ ղժղժղանի հրահանգով նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի նկատմամբ բռի ուժի կիրառումն ու բերման ենթարկելը։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը