Կարծիք

19.06.2021 18:00


Կարելի է ենթադրել, որ կառավարությունն ընտրատեղամասերում փորձելու է անօրինական գործողություններ իրականացնել

Կարելի է ենթադրել, որ կառավարությունն ընտրատեղամասերում փորձելու է անօրինական գործողություններ իրականացնել
Ըստ Պատիվ Ունեմ դաշինքի հայտարարության, այդ դաշինքի անդամների հանդեպ զանգվածային տեռոր է սկսվել։ Ինչ է դա նշանակում։
Հայաստանում ընտրական տեխնոլոգիաներին լավագույնս հանրապետականներն են տիրապետում, ինչպես նաև ամենաէֆեկտիվ վերահսկողությունն ունեն ընտրական տեղամասերում։ Եթե թիրախում իրենք են հայտնվել, ապա կարելի է ենթադրել, որ կառավարությունն ընտրատեղամասերում փորձելու է անօրինական գործողություններ իրականացնել։ Նաև դրա համար են ուժայիններ կենտրոնացվել Երևանում։
Պարզ է դառնում, թե ինչ է նշանակում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը։ Չի բացառվում, որ ընտրություններից հետո հատուկ դրություն հայտարարվի ու իշխանությունն ուժային եղանակով պահվի։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը