Լրահոս

14.06.2011 10:08


Օբաման Սիրիայի նախագահին կոչ է արել հեռանալ, եթե երկրում չեն կատարվելու ժողովրդավարական բարեփոխումներ

Օբաման Սիրիայի նախագահին կոչ է արել հեռանալ, եթե երկրում չեն կատարվելու ժողովրդավարական բարեփոխումներ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ է արել հրաժարական տալ, եթե նա հրաժարվի երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել։

Այս մասին նախագահական «համար 1 նավի վրա» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին։

Միևնույն ժամանակ ԱՄՆ ղեկավարությունը խստորեն քննադատել է Սիրիայի իշխանությունների կողմից հակակառավարական ցույցերի ճնշման վերջին գործողությունները։

Սիրիական բանակը հունիսի 10–ին Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Իդլիբ շրջանում մեծածավալ գործողություն է սկսել ընդդիմության դեմ։ Հունիսի 12–ին զորքերը  մտել են սահմանակից Ջիսր–էշ–Շուգուր քաղաքը։ Ընդհանուր առմամբ, Սիրիայում մարտի կեսերից սկսված զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով, ըստ իրավապաշտպանների տվյալների, զոհվել է ավելի քան 1300 քաղաքացիական անձ։

Այս խորագրի վերջին նյութերը