Կարծիք

19.06.2021 15:33


Հորդորում ենք քրեական հետապնդման մարմիններին չգցել հասարակությանը մոլորության մեջ, գործել բարեխիղճ ձևով, րոպե շուտ դադարեցնել այս խայտառակությունը, հակառակ դեպքում հետայսու ստանալու են կոշտ պատասխաններ

Հորդորում ենք քրեական հետապնդման մարմիններին չգցել հասարակությանը մոլորության մեջ, գործել բարեխիղճ ձևով, րոպե շուտ դադարեցնել այս խայտառակությունը, հակառակ դեպքում հետայսու ստանալու են կոշտ պատասխաններ
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ իբր քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։
Տեղեկացնենք հասարակությանը, որ դա բացարձակ սուտ է։ Պարոն Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը առավոտյան արձակուրդի պայմաններում առանց որևէ ծառայողական կախվացության իր գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը, սակայն ոչ այդ անհայտ աղբյուրից հրապարակված ձայնագրության մեջ արտացոլված խոսակցության բովանդակության փաստը։ Կարծում ենք, որ դրանց տարբերությունն ակնհայտ է։ Հա, ի դեպ պարոն Չարչյանը հաճախ է զրույց ունենում աշխատակիցների հետ ինչպես և յուրաքանչյուր հեղինակավոր բժիշկ։ Ուստի հորդորում ենք քրեական հետապնդման մարմիններին չգցել հասարակությանը մոլորության մեջ, գործել բարեխիղճ ձևով, րոպե շուտ դադարեցնել այս խայտառակությունը, հակառակ դեպքում հետայսու ստանալու են կոշտ պատասխաններ։ Մնացին ժամեր դատարանում հանդիպելու համար, պատրաստվեք։
Արմեն Չարչյանի պաշտպաններ
Էրիկ Ալեքսանյան
Արամ Վարդևանյան
Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը