Կարծիք

19.06.2021 12:47


7 տարի առաջ իմ սիրելի Արմեն Գերասիմովիչի շնորհիվ ես ապրեցի ու ոտքի կանգնեցի անվասայլակից

7 տարի առաջ իմ սիրելի Արմեն Գերասիմովիչի շնորհիվ ես ապրեցի ու ոտքի կանգնեցի անվասայլակից

Կյանքն ինձ երկու անգամ առերեսել է մահվան հետ։ Էդպես է ստացվել։ Առաջին անգամ 7 տարի առաջ էր՝ 2014 ի փետրվարին։ Երկու կլինիկաների բժիշկները միաբերան պնդեցին վատագույն ախտորոշումը...Հուսահատ փնտրտուքը ինձ ու հարազատներիս հասցրեց Չարչյանի մոտ։ Չմանրամասնելով եղելությունը, միայն կասեմ, որ 7 տարի առաջ իմ սիրելի Արմեն Գերասիմովիչի շնորհիվ ես ապրեցի ու ոտքի կանգնեցի անվասայլակից։ Ինքը իմ անփոխարինելի Չարչյանն է, իմ բժիշկն է, ես ապահով եմ ու հպարտ։ Մի դրվագ երբեք չեմ մոռանա. 10 տարվա սպասումից հետո, երբ 4 տարի առաջ Էրեբունի բ/կ֊ում ծնվեցին աղջիկներս, առավոտյան շատ շուտ ինձ զանգեց Չարչյանը։ Ձայնը չճանաչեցի ,,Գայ, Գայ ջան, հենց նոր իմացա հրաշք լուրը, գիտե՞ս, ես ուժեղ մարդ եմ, բայց հուզմունքից բառերս չեմ կարողանում իրար կապել...Գայ, դու հիմա պարտավոր ես առողջ լինել, դու երկու գեղեցկուհու մամա ես.....։

Հզոր ու թիկնեղ Չարչյանն, ինձ թվաց, ուրախությունից լացում էր.... Ոչ մի քաղաքականություն, ինձ մարդն է հետաքրքիր։ Արմեն Գերասիմովիչ ջան, հարազատ մարդ, Ձեզ շատ եմ սիրում։

P.S. Որտեղ ուզում եք արտահայտվեք, բայց իմ ստատուսի տակ ցանկացած բացասական կարծիք ու վիրավորական արտահայտություն հեռացնելու եմ, հեղինակին էլ արգելափակելու եմ։

Գայանե Փայտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը