Լրահոս

14.06.2011 09:54


«Հզբոլլահ»–ն ու իր դաշնակիցները Լիբանանի կառավարությունում մեծամասնություն են կազմել

«Հզբոլլահ»–ն ու իր դաշնակիցները Լիբանանի  կառավարությունում մեծամասնություն են կազմել

Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, Լիբանանի  վարչապետ Նաժիբ Միկատին հայտարարել է կառավարության ձևավաորման մասին, որում մեծամասնություն են կազմել «Հզբոլլահ» շարժումն ու նրա դաշնակիցները։

Նշենք, որ  նախարարների  կաբինետի ձևավորման փուլը տևել է 5 ամիս։

Լիբանանի նախգահ Միշել Սուլեյմանը Միկատին հանձնարարել էր  կառավորություն ձևավորել 2011թ հունվարի 25–ին։

Նախկին վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորած կառավարությունը հեռացել էր  իշխանությունից հունվարի 12–ին, երբ «Հզբոլլահ»–ից ու նրա դաշնակիցներից 11 նախարարներ հրաժարական էին տվել։

«Հզբոլլահ» շարժումը Սաադ Հարիրիից պահանջում էր դադարել  համագործակցել  Հաագայի միջազգային դատարանի հետ, որը քննում է նրա հոր Ռաֆիկ Հարիրիի սպանությունը (շարժումը վախենում է, որ մեղավոր կճանաչեն այդ կազմակերպության անդամներին)։

Նշենք նաև, որ Արևմուտքի որոշ երկրներ  ավելի վաղ անհանգստություն էին հայտնել, որ Լիբանանի  կառավարության ձևավավորման ժամանակ մեծ դերակատարություն կունենան «Հզբոլլահ»–ի ներկայացուցիչները։

Մամուլը հաղորդում է, որ Վաշինգտոնը սպասելով Լիբանանի կառավարության ձևավավորմանը՝ դադարեցրել էր այդ երկիր զենքի  մատակարարումը։

Այս խորագրի վերջին նյութերը