Լրահոս

14.06.2011 09:39


Ստորագրահավաք՝ Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տալու համար

Այսօր մեր կողքին հերոսներ են ապրում մի յուրօրինակ համեստությամբ, որ միայն իսկական զինվորին է հատուկ: Կենդանի լեգենդներ են նրանք, որոնց փառքով պիտի ոգեշնչվի հասարակությունը, որոնց գործը պիտի երբեք չմոռացվի...

Ժիրայր Սեֆիլյան`Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Մարտական խաչ շքանշանի առաջին աստիճանի ասպետ:Մարդ, ով Լիբանանից եկավ Հայաստան`մասնակցլեու պատերազմին և ամեն ինչ արեց այն հաղթանակած դուրս գալու համար,այն դեպքում,երբ շատ Հայաստանի քաղաքացիներ փախչում էին երկրից:

Այսօր նա չունի ՀՀ քաղաքացիություն։

Հայազն Երիտասարդների Միաբանությունը,կարևորելով Ժիրայր ՍԵֆիլյանի մեծ դերը թե պատերազմի տարիներին, թե այժմ մեր ազգային ինքնագիտակցության ամրապնդման, մեր հայրենասիրական դաստիարակության գործընթացում, նրա ծննդյան 44 ամյակի առթիվ կազմակերպում է ստորագրահավաք,որի ընթացքում հավաքված ստորագրությունները կուղարկվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին`Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տալու համար: Ստորագրահավաքը կկայանա հունիսի 15ին, ժամը 10-19.00, Կոնսերվատորիայի դիմացի այգում`Կոմիտասի արձանի հարևանությամբ:

Հայազն Երիտասարդների Միաբանություն

Այս խորագրի վերջին նյութերը