Լրահոս

14.06.2011 09:35


Իտալացիները Բեռլուսկոնիին զրկել են անձեռնմխելիությունից

Իտալացիները Բեռլուսկոնիին զրկել են անձեռնմխելիությունից

Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, իտալացիների մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ քվեարկել է կառավարության ներկայացուցիչներին դատարանից խուսափելու հնարավորություն ընձեռող օրենքի հանման օգտին։

Հուլիսի 12–13–ը կայացած  հանարքվեի  նախնական տվյալներով մասնակիցների շուրջ 90%–ը կողմ է քվեարկել այն օրենքի հանմանը, որը, ինչպեսենթադրվում է,  ընդունվել էր Իտալիայի  վարչապետ  Սիլվիո Բեռլուսկոնիին քրեական հետախուզումից փրկելու  համար։

Մասնակցությունը հանրաքվեին կազմել է 57 %, ինչը թույլ է տալիս հանրաքվեն համարել կայացած։

Կառավարությունը սկզնական շրջանում կոչ էր  արել իր  կողմնակիցներին չմասնակցել  հանրաքվեին, որով էլ բացատրվում  է օրենքի  հանմանը կողմ քվեարկողների բարձր տոկոսը։

Հիշեցնենք, որ  օրենքի հանման անհրաժեշտություն առաջացավ այն ժամանակ, երբ վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին այդ օրենքը վկայակոչելով չմասնակցեց անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու մեղադրանքով դատավարությանը։

Այս խորագրի վերջին նյութերը