Կարծիք

18.06.2021 17:17


Մնաց 2 օր. չոր թվեր երկիրն անդունդ գլորելու և դուրս բերելու մասին

Մնաց 2 օր. չոր թվեր երկիրն անդունդ գլորելու և դուրս բերելու մասին

2020թ․-ը, 2017թ․-ի համեմատ, տարեկան միջինը․

-ՀՀ պետական պարտքն աճել է 9 տոկոսով,

-ՀՀ արտաքին պետական պարտքն աճել է 3,5 տոկոսով,

-համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) աճել է 1,8 տոկոսով,

-ՀՀ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն աճել է 1,2 տոկոսային կետով,

-սպառողական միջին գներն (ՍԳԻ) աճել է 2,2 տոկոսով,

-միջպետական միգրացիայի բացասական մնացորդը (միջին տարեկան) կազմել է –17000,

-առանց գնաճի հաշվառման՝ իրականում ՀՆԱ-ն նվազել է՝ 0,4 տոկոսով,

-ՀՀ պետական բյուջեի եկամուտները աճել են 7,4 տոկոսով,

-գործազրկությունը չի նվազել։

ՀՀ պետական ընդհանուր պարտքը 2018թ․-ի հունվարի համեմատ 2021թ․-ի մարտին աճել է 40,4 տոկոսով։ Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2017թ․-ին եղել է 58,9 տոկոս, իսկ 2020թ․-ին դարձել է 67,3 տոկոս։

2018-2020թթ․ արձանագրվում է նաև կապիտալի փախուստ ՀՀ-ից՝ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքի կայուն նվազում։ 2019թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը 2018թ․ համեմատ կրճատվեց 30 միլիարդ դրամով։ 2020թ․ աննախադեպ էր նախորդ 25 տարիների համեմատ՝ գրանցվեց օտարերկրյա ուղղակի ներդրումների արդեն բացասական զուտ ներհոսք՝ 7,1 միլիարդ դրամի չափով։

2007թ․-ը, 1997թ․-ի համեմատ, տարեկան միջինը․

-ՀՆԱ-ն աճել է 10,5 տոկոսով,

-ՀՀ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է 2,8 տոկոսային կետով,

-միջպետական միգրացիայի բացասական մնացորդը (միջին տարեկան) կազմել է –9000,

-ՀՀ պետական բյուջեի եկամուտները աճել են 45 տոկոսով,

-գործազուրկների թվաքանակը նվազել է շուրջ 8500-ով։

1997-2007թթ․-ին օտարերկրյա ներդրումներն աճել են ՀՆԱ-ի աճին համապատասխան։ 1992թ․-ից հետո առաջին անգամ 2004թ․-ին ուղևորափոխադրումների հաշվեկշիռը դարձել է դրական՝ +2,1 հազար։

Ովքեր իրենց ապագան տեսնում են Հայաստանում, նրանց համար ընտրությունը հստակ է և պարզ․

ԱՊՐԵԼՈւ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ «Հայաստան» դաշինք։

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու, տնտեսագետ, իրավագետ Թադևոս Ավետիսյան

Այս խորագրի վերջին նյութերը