Կարծիք

18.06.2021 16:04


ԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԴԵՄ ԱՐՇԱՎԻ ՄԱՍԻՆ

ԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԴԵՄ ԱՐՇԱՎԻ ՄԱՍԻՆ
• Ինչպես երևի շատերդ տեղյակ եք, նախընտրական շրջանում կապիտուլյանտը գնել է հայկական թելեգրամում ամենամեծ լսարանն ունեցող «Բաղրամյան 26» ալիքը՝ այն դնելով մերձՊՈԱԿյան վարչության տակ։ Այդ օրվանից ալիքի միակ խնդիրը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին փնովելն է։
• Բերեմ մեկ խղճուկ օրինակ։ Այսպես՝ նրանք տեղադրում են Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններում բնակչության շարժի գրաֆիկա (https://t.me/bagramyan26/29908)՝ գրելով, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք Քաշաթաղի բնակչությունը «մի քանի հարյուրով» նվազել է, հետևաբար՝ «խեղճ Նիկոլն ի՜նչ աներ»։
• Իսկ գիտե՞ք, ինչն է պատճառը նման վիճակագրության․ Քոչարյանի օրոք ՀՀ-ում կենսամակարդակը բարձրացել է, և տեղի է ունեցել ոչ միայն ներգաղթ արտերկրից, այլև Տեր-Պետրոսյանի օրոք Քաշաթաղ գնացածների վերադարձ ՀՀ-ում իրենց նախկին բնակության վայրերը։ Սա ասում եմ՝ որպես խնդրի հետազոտող, ինչպես նաև Քաշաթաղում ապրած ու աշխատած մարդ, որ ծանոթ է ազգագրական նյութին։
• Սա մեկ օրինակ է, թե ինչպես են տարիներ շարունակ դրածո ուժերը, օգտվելով մարդկանց անտեղյակությունից ու ատելությունից, փնովել ազգային ուժերին։ Իսկ հիմա այդ դրածո իշխանություններին են միացել նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Նույն օրը, երբ գործարար Սամվել Կարապետյանն իր անթաքույց աջակցությունը հայտնեց Հայաստան դաշինքին, Ադրբեջանն շտապեց քրեական գործ հարուցել Ս․ Կարապետյանի դեմ։
• Կապիտուլյանտին հաղթելու ունակ «Հայաստան» և «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքներից ձայներ խլելը ձեռնտու է Հայաստանի թշնամիներին։
Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը