Կրեմլում հաջող ընտրություններ են ցանկանում Հայաստանին
Կրեմլում հաջող ընտրություններ են ցանկանում Հայաստանին՝ «մտերիմ դաշնակցին և գործընկերոջը»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։
«Հարցն առնվազն տարօրինակ է: Անկասկած, մենք խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացում ենք մաղթում մեր մերձավոր դաշնակցին և գործընկերոջը»,-ասել է Պեսկովն ի պատասխան այն հարցին, թե ընտրություններից ինչ սպասելիքներ ունի Կրեմլն ու ում է աջակցում:

Աղբյուրը՝ Zham.am