Մայիսի 26-ին Երևանի կենդանաբանական այգին երկու սև կարապ է տրամադրել «Օպելա» ՍՊԸ-ին, որը գործարկում է Դլիջանի մոտ գտնվող Պարզ լիճը: Ընկերությունը դիմեց այգուն կարապներին վարձակալելու խնդրանքով, քանի որ լիճը շատ հարմար բնական միջավայր է կենդանիների այս տեսակի համար: Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, կենդանաբանի հետ խորհրդակցելուց հետո, որոշեց համաձայնել և տրամադրել կարապներին մինչ 2011 թվականի նոյեմբեր ամիսը: Փոխանցումը արվել է գրավոր պայմանագրի հիման վրա` հաշվի առնելով Երևանի կենդանաբանական այգու կանոնադրությամբ սահմանված բոլոր իրավական պարտավորությունները:
Վերոհիշյալ կանոնադրությունը հնարավորություն է տալիս Երևանի կենդանաբանական այգուն եկամուտ ստանալ կենդանիների վաճառքից և վարձույթից: Այսպիսով, նախկինում կանդանիների առևտուրը եղել է եկամտի կարևոր աղբյուր հաստատության համար: Նոր ղեկավարությունը դադարեցրել է այդ պրակտիկան, քանի որ այն չէր համապատասխանում միջազգային չափանիշներին: Երևանի կենդանաբանական այգին այլևս ոչ վաճառում է կենդանիներ, և ոչ էլ` բուծում նպատակային վաճառքի համար վաճառքի նպատակով: Ավելին, ղեկավարությունը նաև որոշեց դադարեցնել հազվագյուտ կամ զգայուն կենդանական տեսակների (օրինակ խոշոր կատվազգիների, արջերի, գիշատիչ թռչունների և այլն) վարձույթը: Երևանի կենդանաբանական այգին այժմ ուղղորդվում է խիստ սահմանափակ կենդանիների ցանկով եւ վարձույթի տալիս է միայն այն կենդանիներին, որոնց համամատաբար հեշտ է խնամելը կամ որոնք առանձհանահատուկ խնամքի կարիք չունեն: Որոշ թռչնատեսակներ, այդ թվում նաև սև կարապները պատկանում են այդ կենդանիների խմբին:
Վարձակալողը ոչ միայն երաշխավորում է, որ կանդանիները պահվելու են համապատասխան տարածքում, այլ նաև ստանձնում է ամբողջական պատասխանատվությունը կենդանիների հիվանդության և մահացության դեպքում և փոխահատուցում է վնասը:
Ցավոք, կարապների զույգը, որը տրվել էր «Օպելա» ընկերությանը, մահացավ տեղափոխումից կարճ ժամանակ անց: Սատկած թռչուններիը հետազոտվել են Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորորշիչ կենտրոնում: Ստացված արդյունքների համաձայն` երկուսն էլ վարակված են եղել վիրուսային ինֆեկցիայով:
Ընդհանուր առմամբ, կենդանիների խնամքը Երևանի կենդանաբանական այգում բավականաչափ բարելավվել է վերջին շաբաթների ընթացքում: «Արտիս» կենդանաբանական այգու երկու անասնաբույժների աշխատանքի շնորհիվ փիղը, ինչպես նաև մի քանի խոշոր կատվազգի կենդանիներ այժմ ավելի լավ վիճակում են գտնվում: Շատ հավանական է, որ Մարկ Հոյերը` Արտիսի գլխավոր անասնաբույժը, հուլիս ամսին վերադառնա, ոչ միայն ստուգելու համար բուժված կենդանիների վիճակը, այլ վերապատրաստելու հետաքրքրքված գործընկերներին, որոնք ցանկանում են ավելին իմանալ վայրի կենդանիերի բժշկական խնամքի վերաբերյալ:
Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է բոլոր հետաքրքրված լրագրողներին այցելել կենդանաբանական այգի` անձամբ տեսնելու եւ պատկերացում կազմելու այգում տեղի ունեցող նոր զարգացումների, հատկապես բեզոարյան այծի և մուֆլոնի հաջող բուծման վերաբերյալ: Երկու կենդանատեսակներն էլ վտանգված են տեսակներ են գրանցված թվարկված Կարմիր Գրքում: Երկարաժամկետ հեռանկարում Երևանի կենդանաբանական այգին հույս ունի դառնալ Հարավային Կովկասի հազվագյուտ կենդանատեսակների բազմացման կենտրոն` անհրաժեշտ պայմաններ ստեղծելուց հետո նրանց վերադարձնելով վայրի բնություն:
Սև կարապները սատկել են անհայտ վիրուսից