Լրահոս

13.06.2011 17:44


Տրանսպորտի և կապի նախարությունը հրապարակել է ավելի շատ խախտումներ կատարած տաքսի ծառայությունների ցանկը

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարության ՀՀ Տրանսպորտային տեսչության կողմից այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում թեթեւ մարդատար տաքսի- ավտոմոբիլներով ուղեւորափոխադրում իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ կազմվել է 2345 արձանագրություն, որից 1868-ը` սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշերով փոխադրումներ իրականացնելու համար:

Ընդ որում` 886 արձանագրություն կազմվել է կազմակերպությունների, իսկ 982-ը` անհատ վարորդների նկատմամբ: Ի դեպ, վերոնշյալ ժամակահատվածում ավելի շատ խախտումներ կատարել են հետեւյալ լոգո տարբերանշաններով տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունները. "Ա.Գ.Ա." ՍՊԸ` "Շիվի", "Ավաղ" ՍՊԸ` "Ավանգարդ", "Արթուր Գայամյան" ԱՁ` "Արինա", "Կոնցերտո" ՍՊԸ` "Կոնցերտո", "Հար-Գալ Մոնոլիտ" ՍՊԸ` "Հար-Գալ", "Մելիեր" ՍՊԸ` "Պինկ", "Մուրկա" ՍՊԸ` "Ուլտրա", "Ռուէդառ" ՍՊԸ` "Էրագոն", "Վոլֆ-Գազ" ՍՊԸ` "Վոլֆ", "Վանո Դավթյան" ԱՁ` "Նյու-Վան": Նշված ժամանակահատվածում կազմված արձանագրությունների հիման վրա կայացված որոշումներով նշանակված վարչական տույժի կանխատեսվող գումարը կազմում է 28 մլն 255 հազար դրամ, իսկ սահմանված ժամկետներում վճարումներ չկատարած 391 անձանց նկատմամբ արձանագրությունների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ վարչական դատարաններ:

Այս խորագրի վերջին նյութերը