Հունիսի 11-ին ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները մի կիսակառույց շինության նկուղից բերման են ենթարկել 28-ամյա Հրաչյա Հ.-ին և 36-ամյա Արմեն Ա.-ն:
Զննությամբ նշված շինությունից հայտնաբերվել է կրակի վրա դրված կաթսայի մեջ եռացող շիշ` 200 մլ լուծույթով, պլաստմասե տարա՝ սպիտակավուն նստվածքով, կիտրոնաթթու և 6 ներարկիչ:
Հրաչյա Հ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը թմրամիջոց ստանալու պրեկուրսորներ են, որը պատրաստել է իր և Արմեն Ա.-ի օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն