Կարծիք

18.06.2021 08:29


Նիկո՛լ, հարմար ռակուրսից նկարելով ոչ մեկին չես խաբի. իրական պատկերը սա՛ է

Նիկո՛լ, հարմար ռակուրսից նկարելով ոչ մեկին չես խաբի. իրական պատկերը սա՛ է
Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը համապետական հանրահավաք էր հրավիրել Երևանի Հանրապետության հրապարակում և ուզում էր կրկնել 2018 թ֊ի իր հաջողությունը...
Սակայն, կապիտուլյանտ դավաճանն ու իր թիմը, չնայած ձեռնարկած ջանքերին և ադմինիստրատիվ ռեսուրսի աննախադեպ կիրառմանն ու հազարավոր մարդկանց հրապարակ «բերման ենթարկելուն», միևնուն է խայտառակվեցին...
Հանրահավաքը սակավաթիվ է և, ըստ տարբեր տվյալների, «մասնակիցների» թիվը չի գերազանցում 12֊20 հազարը...
Ի դեպ, ինչպես փետրվարի վերջին և մարտի 1֊ի ազգադավ Նիկոլի հանրահավաքները նկարահանող օպերատորները, այնպես էլ հիմա նկարահանում են բեմի մոտակահքը, իսկ հիմա նաև կառավարության շենքի դիմացի մասը, որտեղ կա հոծ բազմություն...Հրապարակի մյուս կողմը դատարկ է...
Համեմատելով 2018 թ֊ի ապրիլի վերջին և այսօրվա հանրահավաքի լուսանկարները՝ կարելի է փաստել, որ թուրքի կողմից նսեմացված և նվաստացված Նիկոլը մսխել է այն վստահությունը, որը վայելում էր 2018 թ֊ին, երբ եկավ իշխանության...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը