Ստորագրահավաքը նախաձեռնել է երիտասարդ ակտիվիստ Արտակ Բեգլարյանը։ Այս կապակցությամբ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանին բաց նամակ է ուղղվել.
«Հարգելի՛ պրն. Սիմոնյան,
Մենք՝ ԵՊՀ ուսանողներս, հայտնում ենք մեր դժգոհությունն առ այն, որ ինչպես մենք, այնպես էլ ԵՊՀ ողջ անձնակազմը, հնարավորություն չունենք ԵՊՀ տարածքում անվճար կերպով օգտվելու անլար ինտերնետի ծառայությունից, որը ներկա պահին մատուցվում է վճարովի քարտերի միջոցով:
Ինչպես նշված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքի (ընդունվել է 14.12.2004) 17 հոդվածի 3 կետի 5 ենթակետում, մենք իրավունք ունենք. «անվճար օգտվելու բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարաններից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ պահանջում ենք ԵՊՀ ամբողջ տարածքում ապահովել անվճար անլար ինտերնետ, ինչը մեզ թույլ կտա անվճար կերպով օգտվել ԵՊՀ համար հասանելի ինտերնետային վճարովի գրադարաններից»:
ԵՊՀ–ում անվճար WiFi են պահանջում
http://www.change.org/petitions/free-wifi-internet-at-ysu? հասցեով այսուհետ կարող եք միանալ ԵՊՀ տարածքում ուսանողներին և համալսարանի ամբողջ անձնակազմին անլար ինտերնետ տրամադրելու խնդրանքով ստորագրահավաքին։

7or.am