Սիրելի հայրենակիցներ կոչ եմ անում բոլորին՝ իմ ընկերներին, համախոհներին, ինձ հավատացողներին հունիսի 20-ին անպայման մասնակցել Հայաստանում տեղի ունեցող Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին
Սիրելի հայրենակիցներ կոչ եմ անում բոլորին՝ իմ ընկերներին, համախոհներին, ինձ հավատացողներին հունիսի 20-ին անպայման մասնակցել Հայաստանում տեղի ունեցող Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Պետք է վեր կանգնել անձերից, անձնական նախասիրություններից և ազգովի կանգնել այն քաղաքական ուժի կողքին, որը ունակ է երկիրը դուրս բերել ստեղծված աղետալի, ճգնաժամային իրավիճակից: Այսօր դրված է Հայաստան պետություն լինել–չլինելու խնդիրը:
Չեմ ուզում անդրադառնալ տարբեր քաղաքական ուժերի ներկայացրած կոնկրետ ծրագրային դրույթներին, քանի որ վերջին երեք տարիները ապացուցեցին, որ ականջահաճո ծրագրերի վրա հենվելով չի կարելի ընտրություն կատարել: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, թերևս միակը «Հայաստան» դաշինքն է, որի առաջնորդը, որպես երկրի ղեկավար՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, ունակ է իրականացնել հանրությանը ներկայացված ծրագիրը՝ վերականգնել մարտունակ բանակ, ապահովվել պետության անվտանգությունը, երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից և արժանապատիվ կերպով Հայաստանը ներկայացնել միջազգային հարաբերություններում:
Կոչ եմ Հայաստանի հանրապետության արժանապատիվ քաղաքացիներին հունիսին 20-ին ներկայանալ ընտրատեղամասեր և քվերարկել «Հայաստան» դաշինքի օգտին:
Սիրելի հայրենակիցներ կոչ եմ անում բոլորին՝ իմ ընկերներին, համախոհներին, ինձ հավատացողներին հունիսի 20-ին անպայման մասնակցել Հայաստանում տեղի ունեցող Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին