Կարծիք

17.06.2021 14:25


Մի դարձեք քավության նոխազ, մի գնացեք այդ «հրաժեշտի հանրահավաքին»

Մի դարձեք քավության նոխազ, մի գնացեք այդ «հրաժեշտի հանրահավաքին»
Նիկոլը պատրաստվում է «հրաժեշտի հանրահավաքի»։ Պետական ողջ համակարգում ռազմական վիճակ է՝ իշխանությունները պարտադրում են, որ բոլորն այսօր ներկա լինեն Նիկոլի «հրաժեշտի հանրահավաքին»։ Մարզերի դպրոցներում, ամառային էքսկուրսիայի անվան տակ, երեխաներին՝ խաբելով բերելու են Նիկոլի հանրահավաքին ներկա լինելու։ Նիկոլի համար հիմա կարևոր է «պատկեր» ստանալ և ևս 2 օր տպավորություն թողնել թե դեռ կենդանի է... Դիակ չէ...
Ինչու՞, որովհետև Նիկոլի սիրտը արյունից է փառավորվում։ Այո, Նիկոլը, ինչպես բոլորս, շատ լավ հասկանում է, որ այլևս Հայաստանում անելիք չունի, բացի հաջորդ իշխանությունների կողմից՝ պատասխանատվության ենթարկվելը։ Ասեմ ավելին, խախտելով բոլոր նորմերը, այսօր հնարավորություն էլ չունի որևե մի երկիր փախուստի դիմելու այնպես, որ հետագայում չվերադարձնեն հայրենիք՝ Հայաստանի իրավապահ մարմինների պահանջի դեպքում։ Իսկ այ եթե հունիսի 21-ին արյուն թափվի... մի 10-20 մարդ զոհվեն... Այ այդ ժամանակ կկարողանա քաղաքական ապաստան ստանալ...
Մի քանի ժամից, Հանրապետության Հրապարակ կբերվեն մարդիկ. ում՝ շանտաժով և սպառնալիքով, ում՝ սիրաշահելով իսկ ում էլ՝ խաբելով։ Սակայն հանրահավաքի մասնակիցներից շատերը հաշտ չեն լինի իրենց խղճի ու հոգու հետ, քանզի ակնհայտորեն տեսնում են այն փլուզումը, որի հեղինակն է Նիկոլ Փաշինյանը։ Խնդրում եմ, փաստացի նայեք Փաշինյանի արաբկիրյան երթը։ Նման հանրային սատարում ունեցող մարդը վստահաբար վաղը իշխանություն չի լինելու։ Իսկ այ Ձեր կողքի մարդիկ՝ հարևանները, գործընկերները, բարեկամները... Հիշելու են Ձեզ։ Եվ վաղը Դուք ապրելու եք Հայրենիքը դավաճանողին սատարողի խարանով, դեռևս երկար ժամանակ։
Դիմացեք խնդրում եմ՝ հիվանդացեք... հեռախոս մի վերցրեք... մի պահ դադար վերցրեք։ Մի տրվեք իշխանության ճնշումներին։ Մի փոքր զգույշ վարվեք։ Ես չեմ ասում անցեք ընդդիմության շարքերը... Ես չեմ ասում փոխեք Ձեր դիրքորոշումը... Ուղղակի մի հարց տվեք Ձեզ՝ եթե իրոք հունիսի 21-ին Նիկոլը 50+1 տոկոս ձայն չի հավաքելու, իսկ դա ակնհայտ է, ապա այդ 50+1 տոկոսը հավաքելու է մի այլ ուժ, և արդյո՞ք Ձեր անձի, Ձեր ընտանիքի, Ձեր երեխաների համար ձեռնատու է այս պահին լինել նրա կողքին և վաղը կիսել տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը նրա հետ... Կարծում եմ՝ ոչ։ Իսկ հունիսի 21-ի լուսաբացը լինելու է և այն սարերի ետևում չէ՝ ուղիղ 3 օր անց... Ասեմ ավելին՝ դրանում կասկած չունեն հենց իր՝ Նիկոլի թիմի անդամները... Մի դառեք քավության նոխազ՝ մի գնացեք այդ «հրաժեշտի հանրահավաքին»։
Հետո չասեք թե չզգուշացրեցի...

Այս խորագրի վերջին նյութերը