Կարծիք

17.06.2021 14:17


Հարգելի՜ պետական ծառայողներ, ներկայացման վերջին արարն է․ դիմացեք․ մի՜ գնացեք այսօրվա հանրահավաքին

Հարգելի՜ պետական ծառայողներ, ներկայացման վերջին արարն է․ դիմացեք․ մի՜ գնացեք այսօրվա հանրահավաքին
Հարգելի՜ պետական ծառայողներ,
Ներկայացման վերջին արարն է! Դիմացեք: Մի՜ գնացեք այսօրվա հանրահավաքին: Ձևերը գիտեք: Ու մի վախեցե՜ք, իրենք ձեզ հեռացնել ուղղակի չեն հասցնի: Ի դեպ, ձայնագրեք ձեզ հանրահավաքի հրավիրող վերադասներին, ՀՀ քրեական օրենսգիրքն այս մասով հոդված ունի:
Ապօրինություններ կատարող գյուղապետերին ու մյուս պաշտոնյաներին ուզում եմ հորդորել, որ խնայեն իրենց ու մնան օրենքի շրջանակներում: Սա փոքր երկիր է: Բոլորը գիտեն բոլորին ու հունիսի 20-ից հետո կա կյանք ու այդ կյանքն առանց չարիքի է: Մի նայեք` ինչքան համոզիչ են գոռում կամ համոզում ձեզ: Ուղղակի մնացեք օրենքի շրջանակներում:
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը