Իսրայելյան ավիաբազայից գողացել են կործանիչների ութ շարժիչ
Իսրայելի Թել–Նոֆ ավիաբազայից գողացել են կործանիչների համար նախատեսված ութ շարժիչ։ Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ հղում անելով երկրի ռազմական ոստիկանության աղբյուրին։
Իսրայելի ռազմաօդային ուժերի աղբյուրի տվյալների համաձայն՝ բազայից կորել են F-15 և F-16 ինքնաթիռների շարժիչները։ Ինչպես հայտարարել է ռազմական ոստիկանության ներկայացուցչուհին, շարժիչների անհայտացման առթիվ հետաքննություն է սկսվել։
«Lenta.ru»–ն փոխանցում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ շարժիչների անհետացման ստույգ ժամկետների մասին խոսելը դժվար է, սակայն հայտնի է, որ դրանք արդեն չէին օգտագործվում ու կարող էին գողացվել որպես մետաղի ջարդոն։ Ականատեսների խոսքերով՝ յուրաքանչյուր շարժիչի կշիռը մի քանի տոննա է, և ավիաբազայի տարածքից դրանք կարող էին դուրս բերվել միայն մեծ բեռնատարներով։ Այդ պատճառով հավանաբար ավիաբազայի աշխատակիցների մեջ գողերին մեղսակից կա։