Լրահոս

13.06.2011 16:06


Նախարարի հրամանով նշանակվել են ռեկտորի պաշտոնակատարներ

Նախարարի հրամանով նշանակվել են ռեկտորի պաշտոնակատարներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան», «Գյուրմրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ: Նախարարի համապատասխան հրամաններով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Ոստանիկ Մարուխյանը, իսկ «Գյուրմրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի» ռեկտորի պաշտոնակատար՝ Վարդևան Գրիգորյանը՝ մինչև համապատասխան կարգով ընտրությունների անցկացումը:

Այս խորագրի վերջին նյութերը