«Համերգից հետո Ռ․ Քոչարյանն ինձ ներկայացրեց մեծ շանսոնյեին․ ո՜նց մոռանամ․․․». Գ.Քյոսայանի հուշերը
ՄԵԶ ՄԻԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ ՕՐԱԿԱՐԳԸ
Աննկարագրելի ուրախ եմ և ոգևորված․ տասնյակ մտավորականներ են զանգահարում և պահանջում, որ իրենց անունը ևս ընդգրկվի «Հայաստան» դաշինքին սատարող Հայրենի մտավորականների ցանկում։
Քիչ առաջ զանգեց մեր ջազային հանրահայտ կոմպոզիտոր Գարի Քյոսայանն ու ասեց, որ իր անունը պարտադիր այդտեղ պետք է լինի։ Իհարկե, կլինի, երախտագիտությամբ պատասխանեցի։
Հետո շարունակեց․ «Ինչպե՞ս կարող եմ մոռանալ․ տարիներ առաջ, երբ ԱՄՆ-ում համերգ ունեի, և պաշտոնական այցով այնտեղ էր Ռոբերտ Քոչարյանը, ութսուն մղոն ճանապարհ էր կտրել, որ գար համերգիս։ Նա էր, որ ինձ համոզեց, որ տեղափոխվեմ Հայաստան։ Հետո, երբ արդեն Հայաստանում էի, մեր ջազ քառյակը պատիվ ունեցավ իր համերգին հյուրընկալել Շարլ Ազնավուրին։ Համերգից հետո Ռ․ Քոչարյանն ինձ ներկայացրեց մեծ շանսոնյեին։ Ո՜նց մոռանամ․․․»։
Հիմա, երբ տարբեր ոլորտի մտավորականներ այս վերջին օրերին իրենց տագնապն են փոխանցում և միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտում սատարել մեզ/ինչը մտավորականի-մշակույթի գործիչի համար շատ էլ հեշտ չէ/, ես հասկանում եմ, որ դանակը ոսկորին է հասել։
Բայց ավելի կարևոր իրողություն կա․ մեր տարբեր էլիտաներին՝ գիտական, կրթական, մշակութային, ոտքի է հանել Հայաստանի ճակատագիրը, երկիրը փրկելու մտահոգությունը, վիրավորված արժանապատվությունը, և մեզ միացնում ու միավորում է Հայաստանի վերածննդի օրակարգը։
«Համերգից հետո Ռ․ Քոչարյանն ինձ ներկայացրեց մեծ շանսոնյեին․ ո՜նց մոռանամ․․․». Գ.Քյոսայանի հուշերը
ՄԵԶ ՄԻԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ ՕՐԱԿԱՐԳԸ
Բայց ավելի կարևոր իրողություն կա․ մեր տարբեր էլիտաներին՝ գիտական, կրթական, մշակութային, ոտքի է հանել Հայաստանի ճակատագիրը, երկիրը փրկելու մտահոգությունը, վիրավորված արժանապատվությունը, և մեզ միացնում ու միավորում է Հայաստանի վերածննդի օրակարգը։
Ուրեմն, ամեն բան լավ է լինելու․․․
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից