Լրահոս

13.06.2011 15:48


Յուրացման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Յուրացման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Վարմաշ» ՍՊ  ընկերության ղեկավար եւ նյութական պատասխանատու անձանց կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ: Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ  2008թ. մայիսից  դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի «Վարմաշ» ՍՊ  ընկերության ղեկավար եւ նյութական պատասխանատու անձինք 2008թ. մարտի 5-ի ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա Կաթնառատ Հ-31 ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում նախագծով եւ ծավալաթերթերով նախատեսված աշխատանքները լրիվ ծավալով չեն կատարել: Մասնավորապես չեն կատարվել ջրթող մետաղական խողովակների տեղադրման, երկաթբետոնե ջրթող   խողովակների գլխադիրների բացվածքների բետոնապատման, հողային եւ այլ շինարարական աշխատանքները, սակայն դրանց կատարման վերաբերյալ կազմվել են կեղծ կատարողական ակտեր: Արդյունքում` այդ կատարողական ակտերի հիման վրա ստացված պետական միջոցներից յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` 3 067 190 դրամ գումար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Այս խորագրի վերջին նյութերը