Նախընտրական քարոզչության «նրբություններից» կամ ինչպես ՍՊԱՆԵԼ բիզնեսը Հայաստանում
Եթե մի բիզնես ընկերություն, կորպորացիա կամ ընկերությունների խումբ ակնհայտ տեսնում է, որ թեկնածուներից մեկը կամ մի քանիսը երկիրը տանում են անյպիսի ճանապարհով, որը կբերի իրենց բիզնեսի կամ ոլորտի սննկացման, կործանման, եթե գիտակցում են, որ այդ մարդիկ երկիրը տանում են տնտեսական և քաղաքական կոլապսի, եթե հասկանում են, որ դրանց ընտրվելուց հետո ստիպված են լինելու կրճատել աշխատատեղեր, կրճատել վճարվող հարկերը և սոցիալական փաթեթները, իրավունք չո՞ւնե՞ն դրա մասին զգուշացնել իրենց աշխատակիցներին, բացատրել հետևանքները։
Կոնկրետ «Գազպրոմի» դեպքում այս իշխանության վարած քաղաքականության պատճառով նմանօրինակ դեպք արդեն եղել է։ Նիկոլի կառավարությունը գազի սակագնի թանկացումը սպառողի վերջին մղոնում մեղմելու համար ստիպեց տարբերությունը վճարել ընկերության շահույթի հաշվին։ Արդյունքում կրճատվեցին աշխատակիցներ, զարգացման ծրարգրեր, սպասարկման աշխատանքների ծավալներ և այլն։ Նիկոլը չի պատկերացնում կառավարումը, չի հասկանում կորպորատիվ ու պետական շահը։ Նրա համար գերակա է միայն իր առջև խռնված ամբոխի էքստազը, որի շնորհիվ ցանկանում է պահել սեփական իշխանությունը։
Նիկոլի համար «Գազպրոմը» ոչ թե գազ է մեր բնակարաններում, ոչ թե ռազմավարական գործընկերություն է, այլ թիրախ։ Նա առանց աչքը թարթելու Արցախի 75 տոկոսն ու Հայաստանի գյուղերն է նվիրում թուրքին, միայն թե իրն իշխանությունը պահի։ «Գազպրոմն» ի՞նչ է, որ չզոհի։ Թող իրեն ծափահարող ժեխը մտածի, որ վաղը գազի համար մոմ, իսկ գազի փոխարեն Պիկնիկ պեչենի է վառելու։
Նախընտրական քարոզչության «նրբություններից» կամ ինչպես ՍՊԱՆԵԼ բիզնեսը Հայաստանում