Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը և Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւնը Նպատակ ունի պաշտպանել եւ վերականգնել հայութեան բոլոր բնական, ներպետական ու միջազգային, հիմնական ու հիմնարար, ինչպես նաեւ անբեկանելի ու անժամանցելի իրավունքներն իր սեփականութիւնն ու ժառանգութիւնը հանդիսացող Հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի նկատմամբ:
Ըստ այդմ, նկատի ունենալով, որ այս ճանապարհին մեր հակառակորդներու կողմէ հնարավոր են տարատեսակ սադրանքներ ու դավեր նուիրեալ ու հայրենասէր ուժերու նկատմամբ, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւնը կոչով կը դիմէ հայութեան անխտիր բոլոր խավերուն, հայութեան բոլոր ազգային, հասարակական - քաղաքական կառույցներուն սատար կանգնելու Հայոց հիմնարար իրավունքներու համար ճամփա ելած գործընթացին՝ հնարավոր ու անհնարին, հայտնի ու անհայտ բոլոր միջոցներով եւ, ի հարկին, համարժեք արձագանքելու ու հավասարաչափ պատասխանելու իրավական-քաղաքական այս գործընթացին նկատմամբ մեր հակառակորդներու կողմէ ձեռնարկուած բոլոր տեսակի սադրանքներուն ու դավերուն:
Կոչ համայն հայությանը