Լրահոս

13.06.2011 15:12


Սիրիայում խռովությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 1300–ի

Սիրիայում խռովությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 1300–ի

«ԱԼ Արաբիա» հեռուստաընկերությունը, հղում անելով ընդդիմադիր իրավապաշտպան խմբի տվյալներին, հաղորդել է, որ Սիրիայում անվտանգության ուժերի և բանակի կողմից հակակառավարական ցույցերի ճնշման հետևանքով զոհերի թիվը հասել է 1300–ի։

Ավելի վաղ իրավապաշտպանները հայտնել էին հազար զոհի մասին։

Սիրիայում զանգվածային ժողովրդական ցույցերը սկսվել են մարտի կեսերից, Հորդանանին սահմանակից Դերաա քաղաքում։ Ավելի ուշ բողոքի ցույցերը տարածվել են երկրի այլ բնակավայրեր, մասնավորապես Լաթաքիա, Բանիաս, Հոմս, Համա քաղաքներ և մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններ։ Բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում են բարեփոխումների անցկացում և երկրի քաղաքական կյանքի ժողովրդավարացում։

Ստեղծված պայմաններում Սիրիայի մի շարք քաղաքներից հեռացել են հազարավոր փախստականներ։ Մասնավորապես սիրիական ընդդիմությունը նշում է, որ թուրքական սահմանը վերջին մի քանի օրերի ընթացքում 5 հազար սիրիացի է անցել։

Այս խորագրի վերջին նյութերը