Արտակարգ դրություն է փորձելու մտցնի և ուժի կիրառմամբ ձգձգի իր տխրահռչակ իշխանությունը
Ստեղծված իրավիճակում, նիկոլածին դավաճանական «իշխանությունները», ընտրությունները կեղծելու կամ, ծայրահեղ դեպքում՝ տապալելու սցենարներ են մշակել։
Այն, որ դավաճան կապիտուլյանտը, նույնիսկ կեղծելով, այլևս իշխանություն չի ունենալու՝ ակնառու փաստ է։ Սրանց մնացել է միայն ընտրության ընթացքում խժդժություններ ու հետընտրական բախումներ հրահրելը։
Սա, միտումնավոր ծայրահեղ վատ զարգացումների է տանելու, որպեսզի դրանով քողարկի իր խայտառակ պարտությունն ընտրություններում։ Արդյունքում՝ արտակարգ դրություն է փորձելու մտցնի և ուժի կիրառմամբ ձգձգի իր տխրահռչակ իշխանությունը՝ ի վնաս Արցախի և Հայաստանի։
Չի բացառվում, որ սա պատրաստվել է բախումներ հրահրել՝ ընդհուպ մինչև տարբեր քրեա-քաղաքացիական զինված խմբերի ներգրավվմամբ։
Նիկոլի համար սկզբունքներ, սրբություններ, արժեքներ գոյություն չունեն։ Հայաստանն ու հայ ժողովուրդը նրա համար «расходный материал» են։ Պետք լինի, մինչև վերջին մարդուն կամ ամենամեծ սկզբունքները վարի կտա՝ հանուն իր կաշին փրկելու։
Հետընտրական ամենավատ զարգացումներին, ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է պատրաստ լինեն։ Ներթին թուրքն արյան ծարավ ունի։
Հ.Գ.
Ինձ շատ հետաքրքրում են նիկոլիզմի ստացած քվեները։ Այս ընտրություններում դրանք լինելու են խոսուն ցուցանիշ, թե որքա՞ն է կազմում անհայրենիք, անգետ, անսկզբունք, նյութապաշտ և դավաճանությունը խրախուսող մարդկանց ընդհանուր քանակը Հայաստանում։
Ըստ ուսումնասիրությունների այն շուրջ 20% է կազմելու։ Սա խայտառակ մեծ ցուցանիշ է։ Այսինքն, կստացվի, որ մեր երկրում 10-ից 2-ը պոտենցիալ դավաճան, անսկզբունք, վաճառվող, անհայրենիք կամ անգիտակից ե՞ն։ Սա ծայրահեղ մտահոգիչ է, որովհետև նորմալ մարդն այսքանից հետո՝ մորթես Նիկոլին ձայն չի տա։
Արտակարգ դրություն է փորձելու մտցնի և ուժի կիրառմամբ ձգձգի իր տխրահռչակ իշխանությունը