Կարծիք

16.06.2021 10:36


Այսօր միայն Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը կարող են վերականգնել մեր խլած արժանապատվությունը․ Սաթի Սպիվակովա

Այսօր միայն Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը կարող են վերականգնել մեր խլած արժանապատվությունը․ Սաթի Սպիվակովա

Մուրճով խելագար, ով պատերազմ հայտարարեց ամբողջ հայկական քաղաքակրթությանը, մտավորականությանը, եկեղեցուն, կեղծ-դեմոկրատ, ով մերկացրեց բռնապետի երեսը, անգրագետ դեմագոգ եւ իշխանությանը կպչած մանիպուլյատոր, ով ընդունակ է բղավել նոպայի մեջ, որ հպարտ է պարտությամբ, հակաառաջնորդ, ում համար ցանկացած առողջ մարդ անսահման ամաչում է: Այս մասին իր Instagram-ում գրել է կինոդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի եւ գրող Սաթի Սպիվակովան:

«Սիրելի հայրենակիցներ: Այսօր ես չեմ կարող լռել: Ես դիմում եմ նրանց, ովքեր ունակ են տրամաբանորեն եւ առողջ մտածել, զգալ, խորհել: Հայաստանն այսօր կարծես կոտրված դռներ ունեցող մի տուն լինի, որով թրեւ են գալիս թշնամիներն ու կողոպտիչները` հայտարարելով միֆական իրավունքների մասին... այդ տանը քայքայման հոտ է գալիս... եւ հնչում են անմեղ սպանված երեխաների ձայները... եւ գլխատված եկեղեցիների զանգերի հնչյունները... Արթնացե՛ք, արթնացե՛ք: Մենք կորցնում ենք մեր հայրենիքը: 8 ամիսը բավական ժամանակաշրջան է հետպատերազմյան դեպրեսիայի համար:

Շատ հաճախ ընտրությունների ընթացակարգը ձեւական բնույթ է կրում, բայց` ոչ այս անգամ, ոչ մեր պարագայում: Մուրճով խելագար, ով պատերազմ հայտարարեց ամբողջ հայկական քաղաքակրթությանը, մտավորականությանը, եկեղեցուն, կեղծ-դեմոկրատ, ով մերկացրեց բռնապետի իր դեմքը, անգրագետ դեմագոգ ու իշխանությանը կպչած մանիպուլյատոր, ով ընդունակ է բղավել նոպայի մեջ, նա հպարտ է պարտությամբ, հակաառաջնորդ, ում համար ցանկացած ողջամիտ մարդ անսահման ամաչում է. մի՞թե մենք դրան ենք արժանի: Հազարավոր զոհեր, հազարավոր հաշմանդամներ, հազարավոր անօթեւան ընտանիքներ, հազարավոր այրիներ եւ որբեր, կորցրած հողեր, ոտնահարված սրբավայրեր, բաց սահմաններ, նվաստացում, որի վերջը չի երեւում, հասարակության լիակատար պառակտում. սա է «Իմ քայլը» կուսակցության գործունեության արդյունքը»: Մենք կարող ենք վերջ տալ այս մղձավանջին: Միայն հպարտությունը թույլ չի տալիս մարդուն ընդունել իր սխալը: Մենք ի վիճակի ենք դառնալ մեր Վերածննդի ճարտարապետները: Հայաստանը հնարավորություն ունի, արթնանալով հունիսի 21-ին, վերականգնել գլխավորը` Արժանապատվություն: Մնացածը ժամանակ է պահանջում, ուժ է պետք, կամք է պետք, հավատ է պետք: Կորուստները չափազանց մեծ են... Ես հավատում եմ իմաստությանը, ողջախոհությանը, ինտուիցիային եւ լույսին, որոնք ապրում են իմ մեծ ժողովրդի մեջ: Այսօր միայն Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը կարող են վերադարձնել խլած մեր արժանապատվությունը, մաքրել մեր կեղտոտ երկիրը, պաշտպանել մեր սահմանները: Ամեն ինչ լավ կլինի! Ամեն ինչ լավ է լինելու:

Եվ Աստված մեզ հետ»,-ասել է Սպիվակովան` իր գրառման մեջ տեղադրելով Հայաստանի երկրորդ նախագահի, «Հայաստան» դաշինքից վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը:

Այս խորագրի վերջին նյութերը